Ինչպե՞ս կարձագանքեն եվրոպացի չինովնիկները քաղբանտարկյալների թեմային. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի քաղաքական հետապնդման վերաբերյալ նամակ էր ուղղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Երկու ամիս անց ստացվել էր նամակի պատասխանն առ այն, թե նման դեպքերը քննելու իրավասությունը պատկանում է հայկական իշխանություններին, իսկ դրանց ընթացք տալը՝ ներպետական դատական համակարգին։

Եվ ահա, Մարուքյանը նույն հարցով նամակով դիմել է նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգին և Պիերո Ֆասսինոյին, ինչպես նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին:

«Ի՞նչ է սա, եթե ոչ ազատ խոսքի համար քաղաքական հետապնդում և խոսքի ազատության կոպտագույն սահմանափակում։ Ի՞նչ է սա, եթե ոչ Եվրոպայի խորհրդի երեք հիմնարար արժեքների խախտում՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության»,-մասնավորաբար գրել է ԼՀԿ նախագահը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի «գործերին»։

Նամակում նշվում է, որ տեղի ունեցող զարգացումները կոպտորեն ոտնահարում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան և չեն համապատասխանում Եվրոպայի խորհրդի հիմնադիր փաստաթղթերին, մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին։

Մարուքյանը նաև խնդրել է՝ «պահանջել Հայաստանի Հանրապետության վարչապետից՝ անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»:

Իհարկե, դժվար է ասել՝ ինչպես կարձագանքեն եվրոպացի պաշտոնյաները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաքական Արևմուտքն այսքան ժամանակ աչքերը փակել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից իրականացվող ակնհայտ ապօրինություններին ու Հայաստանում այսքան շատ քաղբանտարկյալների առկայությանը 2018 թ. իշխանափոխությունից հետո: Այդուամենայնիվ, դեռևս հույս կա, որ, ինչպես Մարուքյանն է իր նամակում նշել, նշյալ պաշտոնյաները չեն դառնա «մեր երկրում հակաժողովրդավարական գործընթացների եվրոպական հովանավորներ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանը Սաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասին Ռուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասին Մարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով Բելառուսը պատրաստ է Կուբայի համար անել այն ամենը, ինչ կարող է. Լուկաշենկո Արագածոտնում բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. կա 5 վիրավnր Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա. կան վիրավnրներ Ռուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը Նոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ» «Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ն չի կարողանա նրան գազ մատակարարել նախկին գներով․ Ցիվիլև Եվրահանձնաժողովը Temu-ին տուգանել է 200 միլիոն եվրոյով՝ Թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու համար ԱՄՆ ֆիննախը ցանկանում է Թրամփի պատկերով 250 դոլարանոց թղթադրամ թողարկել․ WP Երևանը Մոսկվայի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք. Զախարովա Ափսոս, որ Էստևաոն չի մասնակցի աշխարհի առաջնությանը․ նա անհավանական տաղանդ ունի․ Ժունիոր Եթե Փաշինյանը կարծում է, թե Հայաստանը կհարստանա, թող ապահովի. Լավրով Քենիայի աղջիկների դպրոցում բռնկվшծ hրդեհի hետևանքով առնվազն 16 աշակերտուհի է զnhվել
Ամենաընթերցվածները