Ղազախստանը կավելացնի Ռուսաստանի միջոցով Գերմանիային տրվող նավթի մատակարարումները

Ղազախական «ԿազՄունայԳազ» (ԿՄԳ) ընկերությունը և գերմանական Rosneft Deutschland GmbH-ն պայմանավորվել են դեպի Գերմանիա նավթի մատակարարման գործող պայմանագրի երկարաձգման մասին՝ մինչև 2026 թվականի վերջը, փոխանցում է Նեմեցկայա վոլնան։

Թարմացված պայմանների համաձայն՝ ամսական մատակարարման ծավալները 100,000-ից կաճեն մինչև 130,000 տոննա, ասվում է ղազախական ընկերության հայտարարության մեջ։

Համաձայնագրի պայմանների համաձայն՝ նավթը մատակարարվելու է «Կարաչագանակ Պետրոլիում Օպերեյթինգ Բ.Վ.» ընկերության ռեսուրսներից։ Այն նավթ է արդյունահանում Արևմտյան Ղազախստանի մարզում՝ ՌԴ-ի հետ սահմանին։ ԿՄԳ-ից հավելել են, որ 2024 թվականից Գերմանիա մատակարարվող նավթի մի մասը նույնպես մատակարարվում է Կասպից ծովի Քաշագան հանքավայրից, իսկ 2025 թվականից՝ Կասպից ծովի Թենգիզ հանքավայրից։

Պայմանագրի երկարաձգման և մատակարարման ծավալի ավելացման մասին որոշումն ընդունվել է «ԿազՄունայԳազ»-ի և Rosneft Deutschland-ի ղեկավարներ Ասխատ Խասենովի և Յոհաննես Բրեմերի միջև բանակցությունների արդյունքում։ Կողմերը հաստատել են էներգետիկ գործընկերության հետագա զարգացման գործում փոխադարձ շահագրգռվածությունը։

Ղազախական նավթի մատակարարումները գերմանական Շվեդտի նավթավերամշակման գործարանին սկսվել են 2023 թվականին։ Դրանք իրականացվում են «Դրուժբա» խողովակաշարով՝ Ռուսաստանի, Բելառուսի և Լեհաստանի տարածքով։ 2025 թվականի ինն ամիսների ընթացքում Ղազախստանից Շվեդտի գործարան մատակարարման ծավալը կազմել է մոտ 1,5 մլն տոննա։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Աճ՝ տարադրամի շուկայում Meta-ն ստեղծում է Մարկ Ցուկերբերգի ԱԻ տարբերակը՝ աշխատակիցների հետ շփվելու համար․ FT Ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է ձորում․ կան տուժածներ Սպասվում են տեղումներ Էներգետիկ անցումը դառնում է համակարգված․ դերակատարները միավորվում են մեկ հարթակում Երևանում նախորդ ամիս ավելի քան 1500 երեխա է ծնվել և արձանագրվել է 633 մահ Թուրքիան անհրաժեշտ է համարում Հորմուզի նեղուցի բացումը՝ առանց ուժի կիրառման «Վանանդ Կաթ» արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է ՀՕՊ-ը գիշերը խոցել է ավելի քան 30 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Որն էր 36-ամյա տղամարդու մահվան պատճառը Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ ես շարունակելու եմ խոսել պատերազմի դեմ․ Հռոմի պապ Ողբերգական դեպք՝ Արաբկիրում․ հայտնաբերվել է մաhացած տղամարդ Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը ԵԱ-ում Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ» Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ» ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ» «Պոդքաստի» գործընկերը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ» Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» ԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ
Ամենաընթերցվածները