Խոսուն թվեր. ովքե՞ր են «տոն տալիս» Հայաստանի տնտեսությունում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե ինչ կառուցվածք ու բովանդակություն ունի Հայաստանի տնտեսությունը, բավականին մեծ տեղեկություն է տալիս 1000 խոշոր հարկատուների ցանկը: Վերջին տվյալներով, այն է՝ առաջին ինն ամիսների կտրվածքով ամենաակնառու փոփոխություններից մեկն այն է, որ, ինչպես և սպասվում էր, առաջատարների եռյակ է վերադարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ վճարած 36,2 մլրդ դրամով: Հիշեցնենք, որ դեռ ապրիլին ընկերությունից տեղեկացրել էին, որ «տարեկան կտրվածքով, անկասկած, ընկերությունը նորից կգրավի առաջնային դիրքեր 1000 խոշոր հարկատուների ցանկում»։ Ըստ մասնագետների հաշվարկների, տարեվերջի արդյունքներով հարկատուների ցանկում ԶՊՄԿ-ի դիրքերն առավել բարձր են լինելու, ինչպես եղել է տարիներ շարունակ:

Տնտեսության կառուցվածքի առումով ամենաբնորոշիչ տվյալներից մեկն այն է, որ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է տեխնիկայի ներմուծմամբ, վաճառքով ու արտահանմամբ զբաղվող ընկերություն: Խոսքը «Մոբայլ սենթրի» մասին է: Այստեղ պետք է նշել, որ այս ոլորտի մեկ այլ կազմակերպություն՝ «Փրիթի ուեյը», նույնպես «վերևներում» է, մասնավորաբար՝ 14-րդ տեղում:

Հաջորդ ուշագրավ ցուցանիշը վերաբերում է բանկերին: Խոշոր հարկատուների առաջին հիսնյակում միանգամից 8 բանկ է: Համեմատության համար նշենք, որ ճիշտ այդքան էլ արտադրության ոլորտի ընկերություններն են: Ոչ պակաս հետաքրքիր է, որ հիսնյակում սննդի արտադրությամբ զբաղվող միայն երկու ընկերություն է՝ «Գրանդ Քենդին»՝ մոտ 6,5 մլրդ դրամ վճարած հարկով, և մսամթերքի ոլորտի բացարձակ առաջատար «Աթենք» ընկերությունը՝ մոտ 5,8 մլրդ դրամով: Ի դեպ, նշենք, որ վերջինս կառուցել է նոր գործարան, որը համարվում է տարածաշրջանի ամենամեծ և տեխնոլոգիապես ամենահագեցած արտադրական համալիրը։ Ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ աշխատատեղերի թիվը հասցնել 1500-ի, իսկ աշխատակիցների միջին աշխատավարձը՝ մինչև 410 հազար դրամի։

Ինչ վերաբերում է «կոմունալ ծառայություններին», ապա «Գազպրոմ Արմենիան», ինչպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, այս տարի ևս 4-րդ տեղում է (այս տարվա առաջին կիսամյակում գլխավորում էր ցանկը), ՀԷՑ-ը ևս մնացել է նույն՝ 18-րդ հորիզոնականում, իսկ «Վեոլիա ջուրը» 45-րդն է (2024 թ. հունվար-սեպտեմբերին՝ 43): Ինչպես միշտ, լավագույն հիսնյակում են նաև կապի երեք օպերատորները՝ «Վիվա Արմենիան», «Յուքոմը» և «Տելեկոմ Արմենիան»: Ի դեպ, վերջին երկուսը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել են վճարած հարկերը, մասնավորաբար՝ «Յուքոմը» մոտ 1,1 մլրդ դրամով, «Տելեկոմ Արմենիան»՝ մոտ 1,6 մլրդ դրամով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Մինչ օրս Սպիտակ տունը Իրանի վրա հարձակման համար ծախսել է 12 միլիարդ դոլար Իսրայելը հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարի uպանության մասին, Իրանը նույնպես հարձակումներ է իրականացրել Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» 2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարար Լիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ Մակրոն Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոն Իսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարան Բահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինը Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ Փաշինյան Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումը Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Zara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ»
Ամենաընթերցվածները