Հայաստանում Ozon-ի շրջանառությունը 2025 թվականի 3-րդ եռամսյակում աճել է ավելի քան 1.5 անգամ

Ozon-ի եկամուտները 2025 թվականի 3-րդ եռամսյակում աճել է 59%-ով՝ տարեկան կտրվածքով՝ հասնելով 1.04 տրիլիոն դրամի։ Շրջանառությունը (GMV)՝ ներառյալ ծառայությունները, տարեկան աճել է 53%-ով և կազմել 5.32 տրիլիոն դրամ։ Հայաստանում մարքեթփլեյսի շրջանառությունն էլ է աճել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 1.5 անգամ։

Ozon-ի ակտիվ գնորդների բազան աճել է 18%-ով և հասել 63 միլիոնի։ Հայաստանում հարթակի հաճախորդների թիվը նույնպես աճել է՝ ավելի քան մեկ երրորդով։ Գնորդների հավատարմությունը նույնպես շարունակում է աճել․ միջին հաշվով Ozon-ի յուրաքանչյուր գնորդ արդեն տարեկան կատարում է մոտ 34 պատվեր՝ 9-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Արդյունքում, ընկերությունը 2025 թվականի 3-րդ եռամսյակում առաքել է 667.8 միլիոն պատվեր՝ +80% տարեկան աճ։ Հայաստանում պատվերների քանակն էլ աճել է՝ մոտ 40% տարեկան արտահայտությամբ։

Ընկերությունը շարունակում է զարգացնել իր լոգիստիկ ենթակառուցվածքը՝ հատկապես մարզերում։ 2025 թվականի 3-րդ եռամսյակում Ozon-ի պահեստային հարթակների ընդհանուր մակերեսը հասել է 4 միլիոն քմ-ի, իսկ պատվերների հանձնման կետերը գերազանցել են 78,000-ը, որոնց 45%-ը գտնվում են մինչև 50,000 բնակչություն ունեցող քաղաքներում և գյուղերում։ Այսպիսով՝ 2025 թվականի 3-րդ եռամսյակում յուրաքանչյուր 10 պատվերից 4-ն առաքվել է փոքր քաղաքներ և գյուղեր։

Հայաստանում Ozon-ի լոգիստիկ ենթակառուցվածքը ներառում է տեսակավորման կենտրոն և ֆուլֆիլմենթ կենտրոն Երևանում, ինչպես նաև շարունակական ընդլայնվող պատվերների հանձնման կետերի ցանց։

Ռուբլային ցուցանիշները հաշվարկվել են դրամով՝ 2025 թվականի 3-րդ եռամսյակի միջին փոխարժեքով։

Ozon-ը բազմակատեգորիա մարքեթփլեյս է՝ զարգացած լոգիստիկ ցանցով։ Ընկերությունը գործում է Ղազախստանում, Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են ավելի քան 370 միլիոն ապրանքատեսակ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ։ 63 միլիոն ակտիվ գնորդ արդեն ստանում են պատվերները Ozon-ի զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքի միջոցով, որը նաև հնարավորություն է տալիս ավելի քան 600,000 ձեռնարկատերերի վաճառել իրենց ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանը Սաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասին Ռուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասին Մարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով Բելառուսը պատրաստ է Կուբայի համար անել այն ամենը, ինչ կարող է. Լուկաշենկո Արագածոտնում բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. կա 5 վիրավnր Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա. կան վիրավnրներ Ռուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը Նոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ» «Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ն չի կարողանա նրան գազ մատակարարել նախկին գներով․ Ցիվիլև Եվրահանձնաժողովը Temu-ին տուգանել է 200 միլիոն եվրոյով՝ Թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու համար ԱՄՆ ֆիննախը ցանկանում է Թրամփի պատկերով 250 դոլարանոց թղթադրամ թողարկել․ WP Երևանը Մոսկվայի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք. Զախարովա Ափսոս, որ Էստևաոն չի մասնակցի աշխարհի առաջնությանը․ նա անհավանական տաղանդ ունի․ Ժունիոր Եթե Փաշինյանը կարծում է, թե Հայաստանը կհարստանա, թող ապահովի. Լավրով Քենիայի աղջիկների դպրոցում բռնկվшծ hրդեհի hետևանքով առնվազն 16 աշակերտուհի է զnhվել Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ կանանց դեմքերն ավելի գրավիչ համարում, քան տղամարդկանցը
Ամենաընթերցվածները