Որտեղի՞ց են վերցրել «աղավնի» տեխնոլոգիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 30-ին Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված Պատարագի ընթացքում իշխող ուժի քարոզչական մեքենան փորձեց կիրառել քաղաքական աճպարարական հնարք՝ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաների վրա հանկարծ հայտնված աղավնու միջոցով։ Դեռ պատարագը չավարտված՝ քպամերձ հարթակներն սկսեցին կայծակնային արագությամբ տարածել այդ լուսանկարները՝ ներկայացնելով դրանք որպես իբր «Աստծո նշան»։ Այնինչ, շատերը նկատեցին, թե նման «խաղաղության աղավնին» ինչպիսի նշան կարող էր լինել հենց այն ավտոշարասյան պայմաններում, երբ այդ մեքենաներից մեկը մի քանի տարի առաջ մահացու վրաերթի էր ենթարկել 29-ամյա հղի Սոնա Մնացականյանին։

Ի դեպ, այս տեխնոլոգիան, որից օգտվել են իշխանության խորհրդատուները, նորություն չէ։ Այն թուրքական քարոզչամեքենայի դասական հնարք է, որը վերջին տասնամյակներում բազմիցս կիրառվել է Թուրքիայում՝ իշխանության քաղաքական օրակարգը «սրբացնելու» և առաջնորդին «Աստծո ընտրյալ» կերպարով ներկայացնելու նպատակով։ Օրինակ՝ 2015 թ. օգոստոսի 16-ին Ռիզեում մզկիթի բացման արարողության ժամանակ Էրդողանի գլխին «զարմանալի հանգամանքներում» հայտնված թռչունը թուրքական իշխանամերձ մամուլը նույն պահին ներկայացրեց որպես «Աստծո նշան»։ Այդ ժամանակ Էրդողանը գտնվում էր իր քաղաքական կենսագրության ամենացածր վարկանիշի փուլում, իսկ ընդդիմության ու հասարակական գործիչների դեմ բռնաճնշումները հասել էին գագաթնակետին։ «Աղավնու հրաշքը» մատուցվեց որպես «վերից ուղերձ», ինչը հանրային ընկալման վրա իրական ազդեցություն ունեցավ։

Հենց այդ փորձված մեխանիզմն էլ, ըստ աղբյուրների, որոշել են կրկնել նաև Հայաստանում՝ այս անգամ Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շրջանակում։ Այսպիսով, «խաղաղության աղավնու» քաղաքական շահարկումը ոչ թե հայկական իրականությունից բխող երևույթ է, այլ թուրքական քաղտեխնոլոգիական մշակույթի ներմուծում՝ հստակ քաղաքական նպատակներով, որով փորձ է արվել հոգեբանական մանիպուլ յացիայի միջոցով կոծկել Եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները և իշխանության առաջնորդին ներկայացնել «աստվածային նշաններով օժտված» կերպարով։ Այսինքն, անգամ սեփական լոգոն թուրքական կուսակցությունից փոխառած ՔՊ-ն այժմ էլ փոխառել է թուրք քաղտեխնոլոգների «խաղաղության աղավնի» օպերացիան՝ որպես հոգեբանական ազդեցության միջոց Հայաստանում. հասկանալի է՝ նպատակը Եկեղեցու դեմ աճող ճնշումների ֆոնին հասարակական նեգատիվը մեղմելը և Փաշինյանին «վերից եկող ընտրության» խորհրդանիշով ներկայացնելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. Փաշինյան Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով «Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ «Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձել Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. Զելենսկի Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Ասում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին Արդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ Երևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnh Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ Politico Comex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարից Ռուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից «Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ Dünya Մադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով
Ամենաընթերցվածները