«Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են 19-ամյա բանվորին

Հունվարի 28-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում համայնքային ոստիկանություն է զանգահարել մի կին և հայտնել, որ Փափազյան փողոցի 14 հասցեում գործող «Նոր-Զովք» սուպերմարկետում անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել իր թոռանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ 19-ամյա տղան ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը  «Նոր-Զովք» սուպերմարկետում անվտանգության պետը և աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել՝ մի քանի անգամ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին, պատճառելով ֆիզիկական ցավ։

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են, որ նշված արարքը կատարել են Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Ալբերտ Գ․-ն և Երևանի բնակիչ 56-ամյա Կարեն  Մ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել։

Շամշյանի տեղեկություններով՝ ծեծի ենթարկված Արսեն Հ․-ն աշխատում է «Նոր-Զովք» սուպերմարկետում, որպես բանվոր, Ալբերտ Գ․-ն՝ «Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության պետն է, իսկ Կարեն  Մ․-ն՝ «Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության աշխատակից։

դիտվել է 27 անգամ
Լրահոս
ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan
Ամենաընթերցվածները