Բոլորն էլ ընտրակաշառքի օրինակներ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած ընդամենը մի քանի ամիս իշխանությունները համարում էին, որ կա՛մ անհնար է թոշակ բարձրացնել, կա՛մ անիմաստ է (թոշակառուն շատ չգիտի՝ ինչպես ծախսել), սակայն օրերս Նիկոլ Փաշինյանը հանկարծ կտրուկ որոշում կայացրեց ապրիլի 1-ից ավելացնել թոշակները։ Ավելին, նախօրեին էլ հայտարարեց, թե կառավարությունը յուրաքանչյուր տարի գնաճի չափով թոշակները բարձրացնելու որոշում կընդունի: Ոչ միայն փորձագիտական շրջանակները, այլև հանրության գերակշիռ մեծամասնությունը սա դիտարկում է նախընտրական տեսանկյունից:

Այդ կարծիքի հետ համաձայն է նաև «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, որն այդ ամենը ընտրակաշառքի դիտանկյունից է քննարկում։ «Նիկոլ Փաշինյանը վերջերս տարբեր գործողություններ է իրականացնում քվե ապահովելու համար։ Սկզբից որոշեց գնալ դասական քարոզչական «հնարքների» հետևից՝ հեծանվային արշավ, կնոջ հետ պոդքաստների վարում և այլն։ Տեսավ, որ արդյունք չի տալիս, խնդրեց Ամերիկային, որ փաստաթղթի ինչ-որ կտոր բերի՝ անունը դնելով «խաղաղության երաշխիքներ», որպեսզի կարողանա դրա հիման վրա քվե կորզել։ Բայց իր վարկանիշի վրա դա որևէ դրական ազդեցություն չթողեց, կամ շատ չնչին էր այդ ազդեցությունը։ Արդեն դիմեց ռեալ ընտրակաշառքների։ Ներդրեց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որն ընտրություններից հետո ուղղակի պայթելու է։ Ընդդիմադիր հատվածը, մասնավորապես մենք ասում ենք, որ կենսաթոշակը հնարավոր է նվազագույնը դարձնել 100 հազար, միջինը՝ 150 հազար դրամ։ Շուտով հրապարակելու ենք դրա բանաձևը։ Հասկացան, որ պատասխան պետք է տան թոշակառուներին՝ եթե ներուժը կա, ինչո՞ւ չեն բարձրացնում կենսաթոշակը։ Արդյունքում գնացին ընտրակաշառքի։ 2026 թվականի բյուջեում այս մասին տող չկար, և նրանք միտում էլ չունեին կենսաթոշակները բարձրացնելու։ Զուգահեռ զինվորական ծառայությունը դարձրեցին 1,5 տարի։ Սրանք բոլորն ընտրակաշառքի օրինակներ են։ Ընդամենը կատարել են գործողություն՝ առանց հասկանալու, առանց հիմնավորման ու հաշվարկների, ընդամենը մի քիչ ավելի քվե կորզելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նաիրի Սարգսյանն ու հավելում, որ Նիկոլ Փաշինյանին միշտ համարել է քաղաքական դերակատար և ոչ թե պետական գործիչ ու պետական դերակատար:

«Որովհետև իր միակ խնդիրն իր ընտրված ժամանակահատվածը, այդ թվում՝ պետական միջոցները, բյուջեն և ամեն ինչ ծառայեցնելն է հաջորդ անգամ ընտրվելու և ոչ թե պետության հիմքերն ամրապնդելու համար։ Պետության հիմքերը թուլացնելով՝ նա իր վերարտադրության հարցն է լուծում։ Նա անարժան գործիչ է՝ որպես պետական գործիչ»,-ամփոփում է Սարգսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
NVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնում Նոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Վեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին Նոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել է Սպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղում Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ» 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Վարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց են Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են Տարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ» Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ» Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ» Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ» «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»
Ամենաընթերցվածները