Պատմական հիշողության «տաբուներ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս մեկուկես տարի առաջ տեղեկացրել էինք, որ բազմաթիվ դպրոցներում հանում են հերոսների նկարները, այսինքն՝ վերացնում են «փառքի անկյունները»: Դեռևս այն ժամանակ նշել էինք, որ հերոսականության, հաղթանակի վերաբերյալ մեր պատկերացումները ջնջելու, ազգայինի դեմ պայքարի շրջանակներում իշխանությունները հետևողական քայլեր են անում, և դա շարունակություն է ունենալու:

Վերջին օրերին ավելի հաճախակի են տեղեկություններ շրջանառվում, որ դպրոցներում հանում են «փառքի անկյունները»: Սակայն սա ամենը չէ: Պարզվում է՝ բուհերում ևս ինտենսիվ պայքար է մղվում ազգայինի դեմ: Մասնավորաբար, մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ տարբեր բուհերում անցկացվող մրցույթների, գրական, երաժշտական միջոցառումների ժամանակ նախապես զգուշացվում է, որ կան հստակ «տաբուներ»: Բանն այն է, որ «ցանկալի չեն», այսպես կոչված, դաշնակցական երգերը, այն երգերն ու բանաստեղծությունները, որտեղ հիշատակվում են Արևմտյան Հայաստանի բնակավայրերը, Ցեղասպանությունը, Արցախը, Արցախյան հերոսամարտը, հաղթանակը և այլն:

Մի խոսքով, իշխանությունները շատ հետևողական են, որպեսզի առավելագույն մոռացության տրվի այդ ամենը: Թե չէ, մեկ էլ տեսար, Ադրբեջանում ու Թուրքիայում իրենցից «նեղացան»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Ողբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացել Բեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները 4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվել Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին «Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքները Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից
Ամենաընթերցվածները