Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս տարի նշում է հիմնադրման 20-ամյակը։ Կառավարությունը 106 մլն դրամ է հատկացրել նվագախմբի գլխավոր միջոցառման՝ գալա համերգի կազմակերպման համար: Հայտնի է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14-ին ելույթ կունենա չինական ծագում ունեցող ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։

Դեռևս հունվարի 26-ին «Փաստ» թերթն ուղարկել է գրավոր հարցում՝ խնդրելով մի քանի հարցի պատասխանել: Մասնավորաբար, ինչո՞ւ է որոշում կայացվել հրավիրել հենց դաշնակահար Լանգ Լանգին, որքա՞ն է կազմելու դաշնակահարի հոնորարը, տոմսերի վաճառք լինելո՞ւ է, թե՞ ոչ, ու, եթե լինելու է, ի՞նչ գնային քաղաքականություն է գործելու, ինչպե՞ս է բաշխվելու կառավարության հատկացրած 106 մլն դրամը։ Եվ վերջապես՝ 106 միլիոն դրամը «ծածկելո՞ւ» է բոլոր ծախսերը, թե՞ նվագախումբը հովանավորներ կամ այլ միջոցներ է փնտրելու։

Ըստ ՀՀ օրենսդրության, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը պարտավոր էր գրավոր հարցմանը պատասխանել մինչև փետրվարի 2-ը կամ «հավել յալ ուսումնասիրություն» կատարելու պատճառաբանությամբ խնդրել 30-օրյա ժամկետ: Սակայն հարցումն ուղարկելուց անցել է մոտ 40 օր, իսկ պատասխան դեռևս չենք ստացել: Հետաքրքիր է՝ ի՞նչն է խանգարել նշյալ պարզ հարցերին պատասխանել, ի՞նչ կա թաքցնելու: Մենք հիմա էլ պատրաստ ենք հրապարակել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պատասխանը, թեկուզ նախատեսված բոլոր ժամկետներն անցել են, սակայն հենց միայն պատասխանից խուսափելու հանգամանքն, անկեղծ ասած, շատ կասկածելի է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ» Նոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել են Պակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել Ես Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոց Ֆիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտին Արցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները Եթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժած Հայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. Լավրով Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ Զելենսկի Երևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն Նյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուները SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել
Ամենաընթերցվածները