Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թերթի նախորդ համարում անդրադարձել էինք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում գլխավոր միջոցառմանը՝ գալա համերգին, որի համար կառավարությունը 106 մլն դրամ է հատկացրել: Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14-ին ելույթ կունենա չինական ծագում ունեցող ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։

Մենք տեղեկացրել էինք, որ գրավոր մի քանի հարց էինք ուղղել նվագախմբին, սակայն պատասխան չենք ստացել: Թերթի հետ կապ հաստատեցին նվագախմբից և տեղեկացրեցին, որ դեռևս փետրվարի 12-ին պատասխան ուղարկել են էլեկտրոնային փոստով: Փաստացի, նվագախումբը չի խուսափել պատասխանից, պարզապես տեխնիկական պատճառներով պատասխանը մեզ չի հասել: Մենք խնդրեցինք նորից ուղարկել պատասխանը, և այն ներկայացնում ենք ստորև:

Մասնավորաբար, հարցին, թե ինչո՞ւ է որոշում կայացվել հրավիրել հենց դաշնակահար Լանգ Լանգին, նվագախմբից պատասխանել են. «Չինական ծագում ունեցող ամերիկացի դաշնակահար Լանգ Լանգը աշխարհի  լավագույն դաշնակահարներից է, մեր ժամանակների ամենաազդեցիկ և հայտնի երաժիշտներից մեկը։

Նա ելույթ է ունենում ամենահեղինակավոր նվագախմբերի հետ աշխարհի լավագույն բեմերում։ Լանգ Լանգը օրեր առաջ ելույթ ունեցավ Միլանում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Մեծ ձեռքբերում է, որ Լանգ Լանգը համաձայնել է հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբել յանական համերգաշրջանի գլխավոր համերգին, որը տեղի կունենա ապրիլի 14-ին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար բացառիկ առիթ է իր հոբել յանը և անցած 20-ամյա ճանապարհն արժևորելու բարձրարվեստ այս համագործակցությամբ։ Լանգ Լանգի՝ Հայաստան կատարելիք այցը կարևոր է ոչ միայն մեր երկրի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար, այլև այն տարածաշրջանային մասշտաբի խոշոր մշակութային իրադարձություն է, որը զգալիորեն կխթանի մշակութային տուրիզմը (համերգին սպասվում է հանդիսատես Վրաստանից, ՌԴ-ից և այլ երկրներից)»։

Ինչ վերաբերում է նրան, թե որքան է կազմելու դաշնակահարի հոնորարը, պատասխան չի տրվել՝ նշելով. «Լանգ Լանգի հետ պայմանագրի դրույթները, որոնք վերաբերում են վերջինիս եկամուտներին, վերջինիս գաղտնիքն են, և մենք չունենք իրավասություն այն բացահայտելու»։ Այնինչ, հարցը կարևոր էր հատկապես այն առումով, որ վճարումը կատարվում է պետբյուջեից, և թափանցիկությունն այս առումով առաջնային է:

Հաջորդ հարցը վերաբերում էր նրան, թե արդյո՞ք տոմսերի վաճառք լինելու է, և եթե այո, ապա ի՞նչ գնային քաղաքականություն է գործելու։ «Տոմսերի վաճառքն արդեն հայտարարված է։ Համերգի տոմսերի արժեքը 5000-ից 50000 դրամի սահմաններում է»,-նշված է պատասխանում։

Իսկ կառավարության հատկացրած 106 մլն դրամը «ծածկելո՞ւ» է բոլոր ծախսերը, թե՞ նվագախումբը հովանավորներ կամ այլ միջոցներ է փնտրելու։ Այս հարցին նվագախմբից պատասխանել են. «ՀՀ կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է դաշնակահարի մասնակցության ծախսերի մի մասը։ Համերգը տեղի է ունենալու Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, ինչը ենթադրում է նաև կազմակերպչական մեծ ծախսեր։ Համերգի կազմակերպչական ծախսերը նվագախումբը պետք է ձեռք բերի ֆոնդհայթայթման միջոցով տարբեր աղբյուրներից, որպեսզի կարողանա պատշաճ կերպով իրականացնել նվագախմբի ստեղծագործական կյանքում մեծ կարևորություն ունեցող այս իրադարձությունը, որը մեծ ճանաչում է բերում նվագախմբին և մեր երկրին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները Եթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժած Հայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. Լավրով Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ Զելենսկի Երևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն Նյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուները SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել ԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. Զախարովա Ռուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքը «Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass»-ը, «Hyundai»-ն, «BYD»-ն Գվարդիոլան 10 տարի աշխատելուց հետո հեռանում է «Մանչեսթեր Սիթի»-ից. պաշտոնական ԱՄՆ-ը Իրանի դեմ պատերшզմում կորցրել է MQ-9 Reaper անօդաչու սարքերի իր զինանnցի գրեթե հինգերորդ մասը. Bloomberg Ռոսսելխոզնադզորը հայտարարել է նաև հայկական միրգ–բանջարեղենի հետ կապված խնդիրների մասին Լուիս Էնրիկեն նշել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան Կրեմլը հերքել է Ուկրաինայում պատերшզմի վերաբերյալ վերջնաժամկետի մասին հաղորդումները
Ամենաընթերցվածները