Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում չափազանց ակնհայտ է գործող իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի որոշակի պասիվությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմում։ Ավելին, Փաշինյանը մասնակցում է պատարագների, որտեղ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը չեն զեղչում, թեպետ շաբաթներ առաջ հայտարարել էր, թե իր համար դա սկզբունքային հարց է։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանի այս «պաուզայի» գործում բավականին մեծ է եղել ոչ միայն նախընտրական «տրամաբանությունը», այլ նաև IRI-ի՝ օրերս հրապարակած հարցումը, որի արդյունքներին փաշինյանական իշխանությունն ավելի վաղ էր ծանոթացել։ Մասնավորապես, 2026 թվականի փետրվարին անցկացված հարցման արդյունքներով հարցվածների 61 տոկոսը գոհունակություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուց։ Ընդ որում, 2025 թվականի հունիսին այդ ցուցանիշը կազմել էր 58 տոկոս։ Սա վկայում է, որ գործող իշխանությունների հակաեկեղեցական արշավը, հոգևորականների դեմ իրավապահ «գործիքակազմի» կիրառումն ու այլ ճնշումները Փաշինյանի ցանկալի արդյունքները չեն տալիս, նույնիսկ՝ ընդհակառակը։

Մեր ունեցած տեղեկություններով, սա չի նշանակում, որ Փաշինյանը դադարեցրել է հակաեկեղեցական արշավը: Հակառակը, մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա անցել են «տակից» գործելուն, մասնավորաբար ՀԱԵ ֆինանսական շարժերին հետևելով, «կեղտեր» գտնելով, մի խոսքով, շոշափելի «դոսյեներ» հավաքելով, որպեսզի պետք եղած ժամանակ նոր ուժով հարձակվեն Եկեղեցու վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-ն Եվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին 44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանը Սաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասին Ռուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասին Մարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով Բելառուսը պատրաստ է Կուբայի համար անել այն ամենը, ինչ կարող է. Լուկաշենկո Արագածոտնում բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. կա 5 վիրավnր Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա. կան վիրավnրներ Ռուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը Նոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ» «Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ն չի կարողանա նրան գազ մատակարարել նախկին գներով․ Ցիվիլև Եվրահանձնաժողովը Temu-ին տուգանել է 200 միլիոն եվրոյով՝ Թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու համար ԱՄՆ ֆիննախը ցանկանում է Թրամփի պատկերով 250 դոլարանոց թղթադրամ թողարկել․ WP Երևանը Մոսկվայի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք. Զախարովա Ափսոս, որ Էստևաոն չի մասնակցի աշխարհի առաջնությանը․ նա անհավանական տաղանդ ունի․ Ժունիոր
Ամենաընթերցվածները