Ռոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերը

Սաուդյան Արաբիայի Պրո-Լիգայի 27-րդ տուրում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ կամային վստահ հաղթանակ տարավ հետնապահի՝ «Ալ-Նաջմայի» նկատմամբ (5-2):

Հանդիպման հաշիվը 44-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Ալտուլայհին: Սակայն դաշտի տերերը դեռ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում կարողացան բեկել խաղի ընթացքը. 45+8-րդ րոպեին աչքի ընկավ Ալ-Համդանը, իսկ ընդամենը մեկ րոպե անց՝ Սադիո Մանեն:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Կարդոսոն վերականգնեց հավասարությունը: Դրանից հետո խաղադաշտում փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացի աստղը նախ 56-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը, ապա 72-րդ րոպեին ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ։ Այս գոլերը Ռոնալդուի կարիերայում համապատասխանաբար դարձան 966-րդը և 967-րդը: Հանդիպման վերջնահաշիվը 90+5-րդ րոպեին ձևակերպեց Սադիո Մանեն՝ նույնպես գրանցելով դուբլ:

Այսպիսով, «Ալ-Նասրը» վաստակած միավորների թիվը հասցրեց 70-ի և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ալ-Նաջման» ընդամենը 8 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը՝ զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Պետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. Փաշինյան «Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-ն Եվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին 44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանը Սաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասին Ռուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասին Մարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով Բելառուսը պատրաստ է Կուբայի համար անել այն ամենը, ինչ կարող է. Լուկաշենկո Արագածոտնում բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. կա 5 վիրավnր Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա. կան վիրավnրներ Ռուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը Նոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ» «Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ն չի կարողանա նրան գազ մատակարարել նախկին գներով․ Ցիվիլև
Ամենաընթերցվածները