Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներքաղաքական դաշտում օրեցօր ավելի տեսանելի է դառնում միտումը, որ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի շուրջ ձևավորվող համախմբումը ոչ միայն ընդլայնվում է, այլև ստանում է համակարգային բնույթ՝ ընդգրկելով տարբեր գաղափարական և քաղաքական հարթակներ ներկայացնող ուժերի։

Օրեր առաջ պաշտոնապես ձևավորվեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը։ Համապատասխան հուշագիրը ստորագրեցին Նարեկ Կարապետյանը, «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանը և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանը։ Այս քայլը դիտարկվում է որպես ընդդիմադիր դաշտում համախմբման գործընթացի կարևոր փուլ, որը կարող է էական ազդեցություն ունենալ առաջիկա ընտրությունների արդյունքների վրա։ Դաշինքի շուրջ համախմբումը շարունակվել է նաև վերջին օրերին։ Առնվազն չորս քաղաքական ուժ՝ «Կայունություն», «ՀԺԱՄ», «Ժառանգություն» և «Ազատություն» կուսակցությունները, հայտարարել են, որ չեն մասնակցելու ընտրություններին և իրենց աջակցությունն են հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին։ Նրանց հայտարարություններում շեշտվում է ընդդիմության միասնականության անհրաժեշտությունը և ձայների փոշիացումից խուսափելու հրամայականը։

Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եղել է ՀՀ ԱԳ նախարարը, իսկ «Ազատության» առաջնորդ Հրանտ Բագրատյանը՝ ՀՀ վարչապետը: Ավելին, նույն Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակին ինքն էր ընդդիմության առաջնորդը:

Այս ֆոնին ակնհայտ է դառնում, որ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի շուրջ ձևավորվող գործընթացը դուրս է գալիս սովորական նախընտրական համագործակցության շրջանակներից և վերածվում է լայն քաղաքական կոնսոլիդացիայի փորձի։

Որպես ամփոփում՝ տարբեր ուժերի՝ ընտրություններին չմասնակցելու և մեկ կենտրոնի շուրջ համախմբվելու որոշումները վկայում են այն մասին, որ քաղաքական դաշտում ձևավորվում է նոր բևեռ, որը հավակնում է դառնալ ընդդիմության հիմնական առանցքը։ Ըստ քաղաքական դիտորդների, այս գործընթացը կարող է վճռորոշ դեր ունենալ ընտրական արդյունքների ձևավորման հարցում՝ հատկապես այն պայմաններում, երբ ընդդիմադիր ձայների միավորումը դիտարկվում է որպես գլխավոր նախապայման իշխանափոխության հասնելու համար։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի շուրջ ձևավորվող համախմբումը, ըստ այդ գնա հ ա տ ա կան ն ե րի, ներ կ ա յ ո ւ մ ս առաջնային ձևաչափն է, որը կարող է ապահովել այդ նպատակին հասնելու անհրաժեշտ քաղաքական զանգվածն ու կազմակերպվածությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ես Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոց Ֆիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտին Արցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները Եթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժած Հայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. Լավրով Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ Զելենսկի Երևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն Նյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուները SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել ԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. Զախարովա Ռուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքը «Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass»-ը, «Hyundai»-ն, «BYD»-ն Գվարդիոլան 10 տարի աշխատելուց հետո հեռանում է «Մանչեսթեր Սիթի»-ից. պաշտոնական
Ամենաընթերցվածները