Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում գնալով ավելի ու ավելի հաճախ է այնպիսի տպավորություն ստացվում, որ քպականներն անընդհատ, ինչպես ասում են, «կրակում են իրենց ոտքին»: Մինչ Նիկոլ Փաշինյանը հնարավոր ու անհնար, թույլատրելի ու անթույլատրելի, օրինական ու անօրինական բոլոր միջոցները կիրառում է հատակին հայտնված վարկանիշը մի քիչ գոնե փրկելու համար, մի շարք քպականներ պարբերաբար պարզապես ջուրն են գցում այդ ջանքերը:

Օրինակ՝ մեկը սոցցանցերում փողոցային մակարդակով ամենավերջին խոսքերով հայհոյում է քաղաքացիներին, մյուսը խոսում է «կրծքերի զբաղվածության» մասին, երրորդը վիրավորում է բանակում բոլոր ծառայողներին և այլն, և այլն: Ընդ որում, մի տեսակ քպական սովորություն են դարձրել՝ անել ինչ-որ խայտառակություն, հետո մի կեսբերան ներողություն խնդրել, կարծես դրանով իրենց արածը դարձավ ընդունելի:

Հասկանալի է, իհարկե, որ այդ ամենը բնորոշ է քպականներին, նրանք երբեք էլ քաղաքակիրթ խոսքով աչքի չեն ընկել: Նիկոլ Փաշինյանն ինքն էլ այս առումով ևս անընդհատ հատում է բոլոր «կարմիր գծերը», ի մասնավորի՝ օրերս ընդդիմությանը ձայն տալու պատրաստ բոլոր քաղաքացիներին, այսինքն՝ հայ մարդկանց գերակշիռ մեծամասնությանն անվանել էր «շուն ու շանգյալ»: Սակայն վերջին շրջանում առանձին քպականների պահվածքը, որոնք մրցակցության մեջ են, թե ով ավելի մեծ հավատարմություն կցուցաբերի Նիկոլ Փաշինյանին, ով ավելի թունդ կվիրավորի ընդդիմադիրներին, դուրս է գալիս նույնիսկ ՔՊ-ին բնորոշ խոսույթի շրջանակներից: Մեր ունեցած տեղեկություններով, նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է զարմացել նման դրսևորումներից և հանձնարարել է ոչ միայն սահմանափակել հրապարակային խոսքի շրջանակը, այլ նաև խստորեն վերահսկել քպականների պահվածքը սոցցանցերում: Ըստ երևույթին, ինքն էլ է հասկանում, որ բազմաթիվ քպականներ իրենց պահվածքով փաստացի իր դեմ են աշխատում: Երևի ակամա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել «Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ Կասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. Փաշինյան Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով «Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ «Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձել Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. Զելենսկի Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Ասում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին Արդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի
Ամենաընթերցվածները