Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին․ հայտարարություն

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ արձանագրում ենք, որ ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում ոչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։

Հայտնում է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը։

«Սա պարզապես եկեղեցու քանդում չէ։ Սա նույն քաղաքականության շարունակությունն է, որը մեկ դար առաջ հանգեցրեց Հայոց ցեղասպանությանը։ Այսօր այն դրսևորվում է նոր ձևերով՝ որպես մշակութային ցեղասպանություն և հայրենիքի ջնջման ծրագրված գործընթաց, որի նպատակն է Արցախում հայկական պատմական հիշողության, մշակույթի և հոգևոր ներկայության վերջնական վերացումը։ Քանդվում են ոչ միայն շենքեր, այլև ժողովրդի ինքնությունը, անցյալը և ապագայի իրավունքը։

Այս պայմաններում անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների գրեթե լիակատար լռությունը։ Երբ քանդվում են մեր սրբավայրերը, լռությունը այլևս չեզոքություն չէ, դա դառնում է համակերպում կատարվող հանցագործությանը։

Նույնքան ամոթալի և վտանգավոր է միջազգային հանրության, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող միջազգային և մասնագիտացված կառույցների լռությունը։ Այս լռությունը ոչ միայն չի կանգնեցնում հանցագործին, այլև խրախուսում է նոր հանցագործություններ՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ։

Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են անհապաղ և հստակ քաղաքական գնահատական տալ այս բարբարոսությանը, հրապարակայնորեն դատապարտել Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը և ձեռնարկել գործուն դիվանագիտական քայլեր՝ միջազգային հարթակներում բարձրացնելու այդ հարցը։

Միևնույն ժամանակ պետք է հստակ արձանագրվի՝ Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքը իր հայրենիք անքակտելի է և չի կարող կասկածի տակ դրվել։ Մշակութային ժառանգության ոչնչացումը ուղղված է նաև այդ իրավունքի մերժմանը՝ հիշողության վերացման միջոցով խափանելով ժողովրդի վերադարձի հնարավորությունը։

Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին, կառուցված 2000–2019 թվականներին, հանդիսանում էր Ստեփանակերտի կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը։ Այն վերականգնում էր դարավոր եկեղեցական ներկայությունը այն տարածքում, որտեղ դեռևս XIX դարի վերջից գործող եկեղեցին խորհրդային տարիներին փակվել էր և վերափոխվել աշխարհիկ շինության։ Նորակառույց տաճարը դարձավ հավատքի վերածննդի, հիշողության պահպանման և հայկական ինքնության շարունակականության կենդանի խորհրդանիշ։

Այսօր դրա ոչնչացումը հերթական դրվագն է նույն ողբերգական շղթայի, որը մեկ դար առաջ սկսվեց ցեղասպանությամբ և այսօր շարունակվում է մեր աչքի առաջ՝ ուղղված ոչ միայն քարերի, այլև ժողովրդի հիշողության, արժանապատվության և իր հայրենիքում ապրելու և վերադառնալու իրավունքի դեմ»։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»
Ամենաընթերցվածները