Ստեղծվեց Երևան համայնքի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
ՀՀ Ազգային ժողովում ստեղծվեց Երևան համայնքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:
Այս մասին դեկտեմբերի 5-ի խորհրդարանի նիստում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Աժ կանոնակարգ ՀՀ Սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼-ի պահանջով 2018թ. սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքի տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով»,- ասաց Միրզոյանը: