«Կնոջ մենախոսություն». Հոգեվերլուծաբան Վիլեն Վարդանյանի կողմից տրվեց հաղորդավարուհի Նանե Արզումանյանի նկարագիրը

Past.am-ը գրում է

Ինչպես արդեն հայտնել էինք Past.am-ը ներկայացնում է նոր խորագիր՝ «Կնոջ մենախոսություն», որի առաջին հյուրը հաղորդավարուհի Նանե Արզումանյանն է:

 

Նանեի կողմից գրված «Կնոջ մենախոսություն»-ը փոխանցվեց հոգեվերլուծաբան Վիլեն Վարդանյանին:

Մասնագետը ներկայացրել է հայտնի հաղորդավարուհու կերպարի հոգեբանական առանձնահատկությունները:


Նանեի մենախոսությունը`

Ուզում եմ հավատաս քեզ, հավատաս ես-իդ, քո էությանը, թույլ չտաս այն խաթարվի․․․ Ամենաանտանելի խավարն անգամ միշտ լույսի նշույլ է ունենում՝ կառչիր այդ սպիտակից, ամուր բռնիր Աստծուն, թույլ չտաս քեզ կարոտել քո հոգին․․․ Սրտիդ մեջ աղոթք պահիր միշտ ամենամաքուր ու ամենաարժեքավոր օրերի համար․ միշտ կա լավը, մտածիր,
որ երբեք և ոչ ոք չի կարող խաթարել հոգուդ խաղաղությունը։ Սիրիր քեզ, բայց ոչ այնքան, որ ինքնասիրահարվածության հասցնես, հարգիր քեզ, որպեսզի կարողանաս ամենատարբեր դեպքերում արագ կողմնորոշվել, գնահատիր շուրջդ․ տուր մարդկանց ամենաբարին, եթե անգամ դա չնկատեն, օգնիր բոլորին, եթե անգամ դա ավելորդություն համարեն, հասիր տկարին, եթե անգամ դրա կարիքը չլինի․․․

Երբեք ոչ մի հարցում բացատրություններ մի՛ պահանջիր, բոլոր տեսակի պատճառաբանություններն անհեթեթ են, մարդը միշտ անում է այն, ինչ ուզում է։ Երբեք ինքդ մի՛ արդարացիր․ քեզ հավատացողը դա չի պահանջի քեզանից։
Միշտ սիրիր կյանքը, ամեն վայրկյանն ընկալիր որպես մեծագույն պարգև և շարունակիր բարին գործել։

4STOPPED
Սովորիր սիրել, դա միակ հրաշքներից է, որն անդադար կարող է քեզ ուժ տալ, տես, թե ինչպես են մեծերը սիրում փոքրերին, տես, թե ինչպես են երիտասարդները հարգում մեծերին, փոքրերն ուրախանում խաղալիքներով և վարակվիր այդ սիրով ու տարածիր, եթե անգամ չընկալվի՝ դու սեր տարածիր միշտ․․․

Եկեղեցում միշտ ծնկի իջիր, Աստվածաշունչ կարդա, փողոցում քայլելիս ուշադիր եղիր տարեցների հանդեպ, սրճարաններում ժպտա մատուցողներին, աշխատավայրում սովորել իմացիր բոլորից ու սկսիր ապրել քեզ համար՝ առանց մտածելու, թե ինչ կասեն կամ ինչպես կխոսեն․ խոսողը միշտ է խոսում՝ բարին կամեցիր․․․

Հիշի՛ր, կյանքի ամենատարբեր փոթորիկներից հետո պիտի շարունակես ապրել, որովհետև քեզ հետ հրաշքներ են կատարվելու, արժանապատվությանդ հանդեպ ամենաամուրը եղիր, լեզվիդ հանդեպ՝ ամենաուշադիրը։ Հիշի՛ր, կնոջ մեջ ամենագրավիչ և երբեք չհնացող տարրն ուղեղն է՝ շատ ընթերցիր ու աշխատիր քեզ վրա։


Երբեք չկորցնես հանգստությունդ, հույսդ և պատիվդ։ Առավել արժեքավոր համարիր սերը, համոզմունքներն ու վստահությունը։ Անհուսալի համարիր իշխանությունը, հաջողությունն ու կարողությունը։ Չքայքայես քեզ գոռոզությամբ, բարկությամբ և նախանձով, հաճախ ասա՝ «ես սիրում եմ քեզ», «կներես» բառերը․․․

Պարզապես փորձիր ապրել, չբարդացնես այն, ինչը դու պետք է վայելես։ Կառավարիր մտքերդ․ լավը խոսիր քեզ համար և շուրջդ վարակիր դրականով միշտ։


Հոգեվերլուծաբան Վիլեն Վարդանյանի նկարագիրը՝

Գրվածը ուրույն ենթագիտակցական ուղերձ է անցած եւ անկատար «Ես»-ից ապագա եւ
«Ես»-ին: Ուսումնասիրության սուբյեկտը երբեմն գտնվում է արժեհամակարգերի բախման կիզակետում, մի կողմից ենթագիտակցական մղումները, մյուս կողմից գիտակցական նորմերը սրբորեն պահելու պահանջմունքը դառնում են երկու «Ես»-երի բախման պատճառ ի հայտ բերելով ստրեսոգեն իրավիճակներ:

Առկա է իդեալականի չափազանցված ընկալում, մշտապես հնազանդ ու առաքինի լինելու գիտակցական պահանջմունք որը երբեմն «հարձակման» է ենթարկվում ենթագիտակցական ցանկությունների կողմից: Ձգտումը դեպի իդեալականը, առաքինին, աստվածայինը եւ մարդկանց կողմից իր անձի ընկալումը, իմիջը ստիպում է ժամանակից շուտ ներել մարդկանց տարբեր արարքների համար, արդյունքում թողնելով մնացորդային, չհանգուցալուծված իրավիճակներ եւ էպիզոդներ, որոնք անհանգստացնում են սուբյեկտին, հատկապես երբ նա մեն մենակ է իր մտքերի հետ:

Նախկինում, ինչպես նաեւ ներկայում անձնական փոխհարաբերություններում առկա բարդույթները եւ խնդիրները փոխհատուցվում են մշտապես սեփական անձի վրա աշխատելու անհագ ցանկությամբ եւ պահանջմունքով: Սուբյեկտին երբեմն թվում է թե մտերիմ մարդիկ իրեն չեն հասկանում եւ չեն գնահատում: Մեկ կամ ավելի իգական սեռի ներկյացուցիչներ (բարեկամ, մտերիմ) ունեն գրգրող, նյարդայնացնող ազդեցություն սուբյեկտի վրա: Սուբյեկտը քննադատող վերաբերմունք ունի իրեն շրջապատող մի խումբ կանանց նկատմամբ. նրանց վարքագիծը համարում է անպարկեշտ, բիրտ եւ ոչ կանացի, սակայն բարձրաձայն չի արտահայտում իր կարծիքը:

Ներքին մոտիվացիայի աղբյուրները ադեկվատ են եւ սահմանված, մտածողությունը
աբստրակտիվ: Նախկինում տեղի ունեցած տարբեր իրադարձություններ գիտակցաբար
սուբլիմացիայի են ենթարկվել, այն է մոռացության մատնվել, ինչի արդյունքում անցյալում
տեղի ունեցած իրադարձությունների մնացորդներ պարբերաբար ի հայտ են գալիս եւ
ստիպում մտածել թե արդյոք կայացրած որոշումները ճիշտ էին, թե ոչ:

դիտվել է 472 անգամ
Լրահոս
Հուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել են Իրանը բարձր գին կվճարի. Թրամփ ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ը Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումը Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադար Սևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆ Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները