ԲԴԽ-ն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին


Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 5-ին ընդունեց Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար, խորհրդական Անդրեյ Շանինին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:


Հանդիպմանը մասնակցում էին Խորհդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Անի Մխիթարյանը, Գիրգոր Բեքմեզյանը և Սերգեյ Չիչոյանը:

Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրեց Խորհրդի լիազորությունների շրջանակը, գործունեության հիմնական կառուցակարգերը, արված լայնածավալ աշխատանքները և օրենսդրական նախաձեռնությունները, որոնց նպատակն արդարադատությունն արդյունավետ դարձնելն է: Նա իր խոսքում կարևորեց, որ դատական իշխանությունն ապաքաղաքական կառույց է, և Խորհուրդն իր ամենօրյա բաց, թափանցիկ աշխատանքով, չմիջամտելով արդարադատական գործընթացին, քայլեր է ձեռնարկում դատարանների անկախությունն ամրապնդելու ուղղությամբ:

Խորհրդի նախագահը նաև նշեց, որ միջազգային գործընկերների հետ սերտ կապերի հաստատումն ու ակտիվ համագործակցությունը ևս առաջնային են Բարձրագույն դատական խորհրդի համար և հույս հայտնեց, որ դեսպանի միջոցով երկու երկրների դատական իշխանությունների գիտական և պրակտիկ հատվածների միջև կստեղծվեն համագործակցության նոր հնարավորություններ:

Դեսպան Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով Խորհրդին հյուրընկալության համար, հետաքրքրվեց Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրակացման գործիքակազմերով և այդ գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի ունեցած դերով:


Ի պատասխան դեսպանի հարցին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը նկատեց, որ դատաիրավական բարեփոխումների համալիր ծրագիրը բավականին հավակնոտ է, հայեցակարգային և ամբողջ ծավալով կյանքի կոչվելու պարագայում արդյունքը կլինի գոհացնող:

Քննարկվեցին էլեկտրոնային արդարադատության ոլորտում Ռուսաստանի ունեցած փորձը և այդ ուղղությամբ հետագա համագործակցության հեռանկարները: Խորհդի անդամները ևս արտահայտեցին իրենց տեսակետները, եղան երկկողմ համագործակցության կառուցողական առաջարկներ:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները