Պուտինը Իսրայելի վարչապետի հետ քննարկել է Սիրիայի հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակում երկու երկրների միջև փոխգործակցության հարցերը: Այս մասին հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից:Նշվում է, որ զրույցը նախաձեռնել է իսրայելական կողմը:
«Քննարկվել են երկկողմ օրակարգում առկա մի շարք արդիական հարցեր, այդ թվում` հաշվի առնվել նաև 2020 թվականի հունվարին Ռուսաստանի նախագահի պլանավորված այցը Իսրայել», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: