Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետն երկարաձգվեց
ՀՀ Ազգային ժողովը որոշեց երկարաձգել 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը:
Այս մասին հարցը դեկտեմբերի 10-ի նիստում ընդունվեց միաձայն՝ 97 կողմ ձայնով:
Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ առաջարկում են հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել 6 ամսով: