Արա, հերիք ա, ի՞նչ եք ուզում. Արման Աբովյան

Այն ինչ այսօր տեղի է ունենում Ազգային ժողովում ինձ համար ոչ թե սպասելի էր, իհարկե ես չէի սպասում, որ կհասնի նրան, որ հեղափոխություն արած ուժը կդառնա հակահեղափոխական շատ պարզ պատճառով, որովհետեւ այն կարգախոսները, այն նպատակները, որոնք իրենք հնչեցրին եւ ձեր ուսերի վրա եկան իշխանության, այսօր իսպառ չի կատարվում։ յս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նրա խոսքով, բնավ խնդիրը Ծառուկյանի մեջ չէ, որովհետեւ Ծառուկյանը ընդամենը ասել է ճշմարտությունը առանց սպառնալիքի. «Ասել է, որ, այո, ձախողել եք եւ դրա հիմնական պատճառը նա է, որ մտնելով տաքուկ կաբինետներ, ստանալով ձեր պադավատները՝ մոռացաք, թե ով է ձեզ բերել իշխանության եւ հիմա էլ եք մոռացել։ Ես բոլորիդ ճանաչում եմ։

Երկու տարվա ընթացքում տարբեր իրավիճակներ էին եղել թե՛ գործուղման ժամանակ, երբ մենք աշխատում էինք միասին։ Ես գիտեմ եւ կարող եմ կրկնել, որ ձեր մեջ կան մարդիկ, որ ձեզնից եւ բոլորիցս լավ հասկանում են այսօրվա գործողությունների ապօրինությունը, հասկանում են, որ այսօր ձեր ձեռքերով իրականացվում է քաղաքական հակահեղափոխություն։

Դուք շատ եք սիրում խոսել նախկիններից, ինձ թվում է՝ դա ամենասիրված թեմաներից մեկն է, որ վայ, կարող է նախկինները գան, բայց նույնիսկ չեք պատկերացնում՝ որքան եք դուք արդեն նման նախկիններին ձեր հայացքներով, ձեր պահվածքով: Ես անվանական ոչինչ չեմ ասի շատ պարզ պատճառով, որովհետեւ ով որ պետք է, շատ լավ հասկանում է»,-ասաց Աբովյանը:

«Գլխավոր դատախազը գալիս է այստեղ եւ մեզ 20 րոպե հեքիաթ է կարդում։ Հեքիաթ, որ ինչ-որ մեկը որտեղ ինչ-որ մեկին ասել է, ցույց է տալիս քսերոքսի թուղթ, ասում է այ սրա հիման վրա Հայաստանի ամենախոշոր ընդդիմադիր ուժի ղեկավարին թույլ տվեք մենք քրեական հետապնդում իրականացնենք։

Այս ամենին զուգահեռում է լկտի եւ քաղաքական տեղեկատվական գրոհ ձեր կողմից, ձեր կառավարության, ձեր նախարարների կողմից։ Երբ Առողջապահության նախարարը իր գործը թողած հրապարակում է նախաքննության փաստաթուղթ եւ այստեղ գլխավոր դատախազը ասում է՝ բա նորմալ է, որոշել ենք հրապարակել։ Բա իրենց ձեռքում ի՞նչ գործ ունի։ Ի՞նչ գործ ունի անբարո ու լկտի պահվածքը այս մի շաբաթ՝ հենց ամսի 5-ից հետո՝ լի սպառնալիքներով։ Շատ ճիշտ միտք էր արտահայտել պարոն Ծառուկյանը՝ դուրս եկեք ֆեյսբուքից հենց հիմա։ Տեսնում եմ՝ հենց հիմա ֆեյսբուքի մեջ եք, դուրս եկեք»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նա ընդգծեց, որ իշխող ուժի ներկայացուցիչները գետնին են տալիս թե՛ անմեղության կանխավարկածը, թե՛ մարդու արժանապատվությունը. «Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչի հետ եք խաղում։ Ինչ-որ միլիարդներ եք հորինում, քրեական գործեր, նախարարներից մեկը՝ բա այսքան գումարով այսքան դպրոց կկառուցեինք։ Փիառստան եք սարքել Հայաստանը։ Արա հերիքա, ի՞նչ եք ուզում։ Գիտեմ՝ ինչ եք պատասխանելու՝ դուք ուզում եք կառուցել օրինականության երկիր եւ բոլոր հանցագործները պետք է պատժվեն։ Պատժեք հանցագործներին, ոչ թե սարքեք մարդկանց գլխին։

Ինչի՞ց եք այդքան վախեցել։ Վախեցել եք նրանից, ինչը տեսաք հայելու մե՞ջ։ Աշխատեք, մի վախեցեք։ Երկու տարվա ընթացքում, ձեռքերդ դրեք սրտներիդ ու ասեք, քանի անգամ եք ասել՝ ժողովուրդ, այսինչ բանը սխալ է, եկեք փորձենք այսպես անել, անգամ մեզ մի վերագրեք, մի ասեք՝ մենք ենք այդ միտքը տվել։ Զրո լսելու ունակություն։

Շատ եք սիրում խոսել դավաճանության մասին եւ այո, դուք դավաճանության ճանապարհին եք, եւ այդ դավաճանությունը սկսվեց այն պահին, երբ դուք կանանց գետնի վրա ոստիկանությունը քրքաշ տանելով բռնության էր ենթարկում, իսկ ձեր ջեբի ՀԿ-ները եւ դուք ուրախ-ուրախ ստատուսներ էիք գրում, որ չի եղել բռնություն, որտե՞ղ ա, սաղ համաչափ ա։

Մոռացել եք՝ ձեզ ոնց էին քարշ տալիս։ Իսկ միգուցե, ձեզ քարշ էին տալիս, նպատակը դիմանալու ձեր տաքուկ կաբինետներն էին։ Խոսում եք հպարտ քաղաքացուց։ Երբ որ պետք է, հպարտ քաղաքացի է, երբ պետք չի, անկարգ մարդ ա։ Ո՞նց է տենց ստացվում։

Հիմա դուք ձեր մեջ որոշեք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հպարտ մարդ ա, թե չլսող ա։ Հասարակությունն է, մարդիկ են մեղավոր բոլոր պրոբլեմներում։

Տնտեսությունը գմփաց՝ մարդիկ են մեղավոր, սոցիալական իրավիճակը վատացավ՝ մարդիկ են մեղավոր, կորոնավիրուսը խժռում է սաղիս, մեզ էլ, ձեզ էլ, չի նայում ոչ մեկին, ո՞վ է մեղավոր՝ մարդը, դիմակ չի կրում։ Ժողովուրդ ի՞նչ եք անում։

Ծառուկյանի անունն եք հոլովում, փորձում եք բարի համբավը խփել գետնով, այնպիսի բաներ եք խոսում, մեկ-մեկ նայում եմ, ես էլ եմ մեկ-մեկ մտնում Ֆեյսբուք, մի հատ տեսնեմ՝ ինչ է կատարվում ձեզ մոտ, աչքերիս չեմ հավատում՝ որքան կարելի է ներքուստ համակերպվել ստի հետ։ Սուտը ստի հետեւից։

Ինչքան էլ անսեռ ու անդեմ ֆեյքեր կան, դրել եք, ֆաս, դավայ, կերեք սրանց։ Ժողովուրդ, դուք հասկանում եք, որ Ծառուկյանը ու մենք 25 պատգամավոր չենք եւ մեր լիդերը չի։ Ծառուկյանը եւ մենք ժողովրդի զգալի մասն ենք եւ ձեր կռիվը, որ ասում եք պատերին տալ, դուք տանում եք ժողովրդի դեմ։ Դուք չեք հասկանո՞ւմ դա։ Բոլոր հանցագործներին բռնեցին, բոլոր կեղծարարներին բռնեցին, մեկ էլ մի օր որոշեցին, ասեցին՝ ինչ-որ մեկը ինչ-որ բան ասել Ծառուկյանի մասին։ Ամսի 5-ից հետո բոլորիդ սիրտը կանգնեց։ Ասում եք՝ դե դուք նախօրոք գիտեիք։ Բա ի՞նչ պետք է ասեիք, կարո՞ղ է ասեք՝ չէ, մենք քաղաքական հետապնդում ենք անում, վախեցել ենք, ճիշտ է ասել, վրեժ ենք լուծում։ Իմիջիայլոց խորհուրդկ տամ շատ ուշադիր ուսումնասիրեք նույն օրինակները տարբեր բռնապետական ռեժիմների ժամանակ, որովհետեւ նույն բառերն ու նույն փաստարկները»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները