Գիտնականները հայտնել են, որ մարդկանց մոտ կորոնավիրուսի դեմ «երկարաժամկետ» հակամարմիններ չեն կարող առաջանալ
Չինացի և ամերիկացի գիտնականները հայտնել են ապաքինվելուց հետո կորոնավիրուսային վարակի դեմ հակամարմինների անհետացման մասին, նաև մտավախություն են հայտնել, որ մարդիկ COVID-19-ի նկատմամբ իմունիտետ ձեռք չեն բերում, հայտնում է scmp.com կայքը։
Մասնագետները նման եզրահանգման են եկել չինական Ուհան քաղաքում դեռևս կորոնավիրուսային վարակի տարածման վաղ փուլում վարակակիրների հետ շփման մեջ մտած բուժաշխատողների մոտ իմունիտետի առկայության վերաբերյալ հետազոտության արդյունքում։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 23 000 մարդուց միայն 4 տոկոսի մոտ են հակամարմիններ եղել, իսկ վարակվել կարող էին բժիշկների քառորդ մասը:«Մարդկանց մոտ այս վիրուսի դեմ հազիվ թե «երկարաժամկետ» հակամարմիններ առաջանան»,- ասվում է հետազոտության եզրակացության մեջ:
