Հաշվեքննիչ պալատը ստուգումներ կիրականացնի նաեւ ՀԾԿՀ-ում․ նոր նախագիծ

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանն իմքայլական մի քանի պատգամավորների հետ միասին ներկայացրել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծ։ Պատգամավորներն առաջարկում են հնարավորություն տալ, որպեսզի Հաշվեքննիչ պալատն իրավասություն ունենա հաշվեքննություն իրականացնել նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։

Նախ նկատենք, որ ՀՀ Սահմանադրության 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ: Համաձայն ՀՀ Սահմանադրության 198-րդ հոդվածի 4-րդ մասի, Հաշվեքննիչ պալատի լիազորությունները, գործունեության կարգը եւ երաշխիքները սահմանվում են «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով :

Եվ քանի որ ըստ օրենքի, Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորվող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ապա նախագծի հեղինակները նկատում են, որ Հաշվեքննիչ պալատն իրավասու է հաշվեքննություն իրականացնել նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում` գնահատելով վերջինիս ֆինանսատնտեսական գործունենությունը կարգավորող իրավական ակտերով կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված գործարքներով սահմանված չափանիշների եւ պահանջների պահպանումը:

Պատգամավորները դիտարկել են նաեւ հանձնաժողովի՝ 2019 թվականի ֆինանսատնտեսական գոործունեությունը և նշել, որ հանձնաժողովին պետական բյուջեից հատկացված միջոցների (792,5 մլն դրամ) միայն 99 տոկոսը բաժին է ընկնում «Հանրային ծառայությունների ոլորտի կարգավորում» 1064 բյուջետային ծրագրին, հետեւաբար կարելի է պնդել, որ Հանձնաժողովում հաշվեքննություն իրականացնելը էապես պայմանավորված է հանրային ծառայությունների ոլորտի կարգավորման ուսումնասիրությամբ։ Իսկ դիտարկելով Հանձնաժողովի 2020 թվականի գործունեության ծրագիրը, պարզ է դառնում, որ Հանձնաժողովն իր հերթին սահմանել է առաջնահերթություններ, որոնք վկայում են, որ կառույցի գործունեության արդյունավետությունը կայանում է կարգավորման անձանց գործունեության նկատմամբ իրականացվող հսկողության լիարժեքությամբ եւ օրինականությամբ:

Ն․Հ․

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները