Հեղափոխական իշխանությունը խոստացել էր՝ գազի սակագինն իջեցնել, բայց հազիվ կարողացան սպառողների համար պահել նույն գինը․ ունենք մի իրավիճակ, երբ թանկացումներն անխուսափելի են. տնտեսագետ

Հեղափոխական իշխանությունները հրապարակներից խոստացել էին, որ գազի սակագինը իջացնելու են, բայց հազիվ կարողացան 1,5 տարի սպառողների համար պահպանել նույն սակագները։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ, ՀՅԴ էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգվորող հանձնաժողովի նիստի որոշմանը, որում նշվում է, որ գազի սակագինը կբարձրանա հուլիսի 19-ից, սակայն ոչ շարքային բնակիչների համար:

Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող գազի սակագինը սահմանին 10 տոկոսով բարձրացել է 150 ԱՄՆ դոլարից դառնալով 165 ԱՄՆ դոլար ամեն 1000խ/մ համար, միջին հաշվով ՀՀ ներմուծող բնական գազի քանակը տարեկան 2,0 միլիարդ խ/մ է։

«Հեղափոխական իշխանությունները հրապարակներից խոստացել էին, որ գազի սակագինը իջացնելու են, բայց հազիվ կարողացան 1,5 տարի սպառողների համար պահպանել նույն սակագները։ Արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կուտակեց մի հսկա պարտք՝ տարեկան շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլար և չկատարեց մի շարք պարտականություններ։ Մասնավորապես գազասպառման համակարգերում պետք է մի շարք ներդրումներ կատարվեին, բարելավվեր համակարգը, բարձրացվեր անվտանգային համակարգերի որակը»,- ասաց Գրիգորյանը։

Ըստ տնտեսագետի՝ ունենք մի վիճակ, որ թանկացումներն անխուսափելի են։ «Հունիսի 19-ին ՀԾԿՀ-ի նիստում որոշվեց մեկ ամիս հետո, այսինքն հուլիսի 19-ից բնական գազի սակագներում փոփոխություններ անել։ Ըստ որի՝ տարեկան մինչև 600 խ/մ գազ սպառող անապահով ընտանիքների համար սակագինը մնաց նույնը՝ 100,0 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ) ամեն 1000խ/մ համար։ 600 խ/մ գերազանցող բնական գազի համար՝ 139,0 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ) ամեն 1000խ/մ համար։ Այս իմաստով թվում է թե սակագնի փոփոխություններ չեն եղել, բայց այս նույն մարդիկ, հանդիսանալով սպառողներ, ձեռք են բերելու ապրանքներ, որոնց ինքնարժեքում գազի սակագինը բարձրանալու է»,- նշեց նա։

Տնտեսագետի խոսքով՝ կա հիմնավոր մտահոգություն, որ սպառման ենթակա որոշ ապրանքներ կարող են թանկանալ։ «Մանսավորապես գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը, 2017թ․ ուժի մեջ մտած 212 ԱՄՆ դոլարի փոխարեն դառնալու է 224 ԱՄՆ դոլար ամեն 1000 խ/մ գազի համար (ներառյալ ԱԱՀ)։ Բարձրանում է նաև գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ խմիչքների, պահածոների, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձնաց վաճառվող բնական գազի սակագինը՝ նախկին 212 ԱՄՆ դոլարի փոխարեն, 224 ԱՄՆ դոլար ամեն 1000 խ/մ գազի համար (ներառյալ ԱԱՀ)։ Գյուղմթերք վերամշակող ընկերությունների արտադրանի ինքնարժեքում հումքերի և նյութերի արժեքից հետո ծախսային մեծ բաժինը կազմում են գազն ու էներգիան։ Ավելացնելով արտադրանքի ինքնարժեքը, կնվազի սպառումը»,- հայտարարեց նա:

Արմեն Գրիգորյանը ընդգծեց՝ փաստ է, որ պետությունը չունի կամ թույլ ազդեցություն ունի բնական գազի սակագնային քաղաքականության վրա։ Նրա խոսքով՝ այստեղ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, լուծումները քաղաքական են՝ հիմնավորված նաև տնտեսական հաշվարկների վրա։ ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը նպատակ ունի վերականգնելու ակնկալվող եկամուտները, իսկ հանձնաժողովի որոշումը նշանակում էր, որ գործեցին այնքան, որքան կարող էին։ Կարողության չափը քննարկվում էր ավելի քան մեկ տարի, որին մասնակից էին կառավարության անդամներ փոխվարչապետի գլխավորությամբ։ Այնպես որ, ՀԾԿՀ-ն ուղղակի արձանագրեց այն փաստը, որին հանգել էին բանակցությունները։ Արդեն պարզ է, որ ինշխանափոխության շրջանում հնչած խոսքերը, որ գազի սակագինը պետք է իջնի, արդեն տապալված են»,- եզրափակեց նա:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին
Ամենաընթերցվածները