Բիրտ ուժը հաղթեց. մենք գնում ենք պետական կառույցների կործանման, որը բերելու է պետության կործանման․ Իշխանյան

Հայաստանում բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին. մենք գնում ենք պետական կառույցների կործանման, որը բերելու է պետության կործանմանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Այն, ինչը կատարվեց Սահմանադրական դատարանի հետ, ռուսերեն հայտնի արտահայտություն կա. «против лома нет приема»: Հայաստանում դա կատարվեց։ Բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին։ Եվ ցավոք սրտի, Հայաստանում այդ քաղաքական բիրտ ուժի դեմ պայքարի դուրս եկան ոչ թե քաղաքական ուժերը, այլ իրավաբաններ, որոշ դատավորներ, ՍԴ անդամներ եւ փաստաբաններ»,- ասաց Ավետիք Իշխանյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ «ժողովրդավարություն», «լիբերալիզմ», «իրավական պետություն» գաղափարներ հռչակած քաղաքական ուժերը իրավական պետության կառուցման ճանապարհին անպաշտպան թողեցին իրավաբաններին, փաստաբաններին եւ մի քանի դատավորների։

«Ինչ կարող էին անել այդ իրավաբանները, ՍԴ դատավորները՝ միայն օրենքներով եւ իրավունքով պայքարելով բացարձակ մեծամասնություն կազմող, հլու հնազանդ իրեն ենթարկվող քաղաքական ուժի հետ, որին ենթարկվում են բոլոր ուժային կառույցները, քննչական մարմինները եւ ԱԱԾ-ն, որոնց հանձնարարելով նա հետապնդումներ է սկսում։ Նրանք պայքարեցին այնքան, որքան կարող էին առանց լուրջ աջակցության՝ ոչ քաղաքական ուժերի, ոչ հասարակության»,- ասաց նա։

Ավետիք Իշխանյանը չմեկնաբանեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունները՝ նշելով, որ նա իրավաբանական կրթություն ունի, բայց իրավաբան չէ․ «Նա քաղաքական գործիչ է եւ հլու-հնազանդ ենթարկվում է բռնապետի հակումներ ունեցող ղեկավարին։ Եվ նրա ասածները որեւէ հիմք չպետք է ծառայեն: Խորհրդային Միությունում բարձր մակարդակի իրավաբան կար՝ Վիշինսկի: Առանց մեկնաբանության»։

Հարցին, թե Հրայր Թովմասյանը քաղաքական, թե իրավական գործիչ է, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Հրայր Թովմասյանն իր գործունեությունը սկսեց քաղաքացիական հասարակությունից, հետո անցավ քաղաքականություն, հետո անցավ իրավաբանություն եւ վերջին իր գործունեությունը ցույց տվեց, որ նա քաղաքականությունից հեռացել է։ Այդպիսի դեպքեր էլ են լինում»,- նշեց նա։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին
Ամենաընթերցվածները