Այսօրվա Հայաստանում, որտեղ երկրի գրեթե բոլոր ինստիտուտների տեղը խոսում է վարչապետը, մարդկանց մի մասի մոտ վարակի վտանգավորության աստիճանը սկսում է չընկալվել պատշաճ մակարդակով. Երվանդ Բոզոյան

Ինչո՞ւ կորոնավարակի տարածումը Հայաստանում մասշտաբային եղավ և ի՞նչ հետևանքներ կունենա այն մեր երկրի վրա: Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինտիտուտի կայքում հրապարակված իր հոդվածում խոսել է քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը:

Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Երկուշաբթի, 29 Հունիսի, 2020

Այսօրվա կորոնավարակի տարածման ցուցանիշները Հայաստանում ապշեցնում են իրենց ծավալներով:

Դատե՛ք ինքներդ, հունիսի վերջին 1 մլն մարդու հաշվարկով վարակի տարածման ցուցանիշներով Հայաստանը գերազանցել է աշխարհի գրեթե բոլոր երկրներին:

Այսպես, հունիսի 28–ի դրությամբ այդ ցուցանիշը մեզ մոտ կազմում է 8317: Մինչդեռ, օրինակ, Վրաստանում այդ ցուցանիշը 232 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 35 անգամ: Ադրբեջանի ցուցանիշը 1620 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 5 անգամ: Մեր մյուս հարևան Թուրքիայի ցուցանիշը 2323 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 3,5 անգամ: Իրանի ցուցանիշը 2651 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 3 անգամ, Ռուսաստանի ցուցանիշը 4347 է, այսինքն՝ մեզնից քիչ է համարյա երկու անգամ:

Մենք առաջ ենք բոլոր նախկին կոմունիստական երկրներից՝ ներառյալ Բելառուսը, որի ցուցանիշը 6506 է, այսինքն՝ մեզնից բարվոք է մոտ 30 տոկոսով: Նշենք, որ այդ երկիրն այն եզակիներից է, որ հրաժարվեց փակել իր տնտեսությունը: Այդ շարքից էր նաև Շվեդիան, որի ցուցանիշը 6450 է, այսինքն՝ նույնիսկ այդ երկրի վարակի տարածման ցուցանիշը մեզնից պակաս է 44 տոկոսով:

Այն, որ մենք վաղուց առաջ ենք անցել Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից և այլ եվրոպական երկրներից, նույնպես այսօրվա կայացած փաստերից է: Իսկ վերջերս մենք անցանք նույնիսկ ԱՄՆ-ից, որտեղ տիրում է իսկական հումանիտար աղետ:

Այսպիսով, վարակի տարածման ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է աշխարհի երկրների շարքում 11-րդ տեղը: Իսկ եթե նշենք, որ թեստավորումների քանակի ցուցանիշով մենք զբաղեցնում ենք ընդամենը 62-րդ տեղը, ապա կարող ենք կռահել, թե իրականում ինչ հումանիտար աղետի մեջ է գտնվում այսօր Հայաստանը:

Թե որն է այս ամենի պատճառը, շատ է խոսվել և դրան կրկին անդրադառնալն անիմաստ զբաղմունք է:

Սակայն, մեկ գործոնի արժե անդրադառնալ հասկանալու համար, թե ինչու այսպես ստացվեց, որ Հայաստանը հայտնվեց այսպիսի վիճակում:

Մեկ մարդու համակարգի հետևանքները

Ինչպես հայտնի է, վարակի տարածման գործոններից են ակտիվ շփումներ ունեցող մարդը և մեծ մարդկային կուտակումները: Վերջին գործոնը կապված է հարսանիքների, թաղումների և այլ նմանատիպ միջոցառումների հետ: Իսկ այդ երևույթները սերտորեն կապված են ազգային ավանդույթների հետ: Ի դեպ, այս գործոնն առկա է նաև այլ ժողովուրդների մոտ, և դա սպեցիֆիկ հայկական ֆենոմեն չէ:

Համաշխարհային պրակտիկան ցույց է տվել, որ վարակի դեմ քարոզը էֆեկտիվ է եղել, երբ այդ քարոզի մեջ ակտիվորեն ներգրավվել են հասարակական բոլոր կառույցները: Եկեղեցին, տարատեսակ հանրային կառույցները, քաղաքական ուժերը, մտավորականությունը, մշակույթի և նույնիսկ շոուբիզնեսի ներկայացուցիչները: Ընդորում այս շարքում, սովորաբար, երկրի ղեկավարի կողմից քարոզը պետք է կրի ավելի շատ ֆոնային բնույթ: Քանզի հայտնի է, որ շարքային մարդու ենթագիտակցության մեջ ավելի վստահելի է ոչ քաղաքական գործիչների քարոզը․ երկրի ղեկավարի և մյուս քաղաքական գործիչների խոսքը հանրության մի մասի համար վստահելի է, իսկ մյուս մասի համար՝ ոչ: Իսկ քանի որ վարակը քաղաքական հայացքներ չի ճանաչում, բնականաբար, եթե նույնիսկ հանրության փոքր մասը վարակին լուրջ չվերաբերվի, այն միևնույն է տարածվելու է հանրության բոլոր անդամների վրա: Այդ իսկ պատճառով, հանրային բոլոր տիպի կառույցների միաժանակյա քարոզն է, որ դեր է խաղացել մարդկանց վարվելակերպի փոփոխման վրա:

Իսկ ի՞նչ կատարվեց Հայաստանում: Վարակի դեմ քարոզով հիմնականում զբաղված էին վարչապետն ու առողջապահության նախարարը: Բնականաբար, նրանց ազդեցությունը կարող էր էֆեկտիվ լինել հանրության մի մասի համար: Մինչդեռ մյուս մասի համար այն ենթագիտակցորեն չէր կարող ազդել և նույնիսկ կարող էր հակառակ էֆեկտն ունենալ: Ասվածի վառ օրինակն այն էր, որ այդ քարոզը չէր ազդել նույնիսկ մեր երկրի ՊՆ գլխավոր շտաբի պետի վրա և նա հարսանիք էր արել: Էլ ուր մնաց, որ փաշինյանենց քարոզն ազդեր շարքային քաղաքացիների, այն էլ այն քաղաքացիների վրա, որոնց համար իշխանության ներկայացուցիչների խոսքը վստահելի չէ:

Սակայն, այսօրվա Հայաստանում, որտեղ երկրի գրեթե բոլոր ինստիտուտների տեղը խոսում է անձամբ վարչապետը՝ որպես բժիշկ, որպես վարչարար, որպես մտավորական, որպես հոգևորական և այլն, նշանակում է, որ մարդկանց առնվազն մի մասի մոտ գոնե ենթագիտակցորեն վարակի վտանգավորության աստիճանը պատշաճ մակարդակով սկսում է չընկալվել: Մարդկանց մի մասն այս ամենը սկսում է ընկալել որպես վատ բեմադրված թատրոն, մյուսներն անկեղծորեն սկսում են կասկածել, որ այստեղ գործում է բիզնես շահագրգռգվածությունը և այդպես շարունակ:

Այս պայմաններում, իհարկե, ոչ մի վարչարարական մեթոդ չի կարող աշխատել, քանզի ոչ մի վարչարար մարդու մոտ վստահություն չի կարող առաջացնել:

Այս ամենի արդյունքը կլինի այն, որ Հայաստանում վարակի տարածումն այլևս հնարավոր չի լինի կանխել կամ գոնե թուլացնել: Իսկ դա նշանակում է, որ մեր երկիրը հատկապես աշնանը՝ սկսած նոյեմբերից, կարող է հայտնվել այնպիսի հումանիտար աղետի մեջ, որի նախադեպը կարող է չլինել աշխարհում:

Գրեթե բոլոր երկրներում կարողացել են քիչ թե շատ վերահսկելի դարձնել վարակի տարածումը, ու այդ շարքում Հայաստանի բացառությունը կլինի ոչ միայն աղետը, այլև իսկական խայտառակությունը մեր ժողովրդի համար:

Այս ամենի սոցիալական, տնտեսական և քաղաքական հետևանքները մենք արդեն կտեսնենք հենց այդ ժամանակ, երբ մարդկանց համար պարզ կդառնա, որ այս ամենի մեջ սուբյեկտիվ գործոնը չափազանց մեծ դեր է խաղացել Հայաստանում, քանզի ազգային համանման ավանդույթներ ունեն բոլոր ժողովուրդները, բայց այնպես չի ստացվում, որ բոլորի մեջ ամենացածր գիտակցություն ունեցողը հայերն են:

Իսկ թե այդ սոցիալական, տնտեսական և քաղաքական ցնցումներն ինչ հետևանքներ կարող են թողնել երկրի անվտանգության վրա, դա էլ իր հերթին բոլորովին այլ ուսումնասիրման թեմա է»:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին
Ամենաընթերցվածները