Օրենքը ՍԴ նիստը հետաձգելու հնարավորություն չի նախատեսում

Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումները դրամատիկ ընթացք են ստանում։ ՍԴ-ն կազմաքանդելու իշխանության հակաօրինական օպերացիային երեկ միացավ նաեւ ոստիկանությունը։ Ստանձնելով սահմանադրական նորմերը մեկնաբանելու լիազորություն՝ ոստիկաններն արգելեցին դատարան մտնել ՍԴ անդամ Հրանտ Նազարյանին, պարզաբանեցին, թե նա պաշտոնավարել է ավելի քան 12 տարի, հետեւաբար, ԱԺ-ում օրերս ընդունված սահմանադրական փոփոխությունների համաձայն, պետք է հեռանա։ Հիշեցնենք, որ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի ու Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, ըստ սահմանադրական փոփոխությունների, դադարեցվում են, բայց քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխություններն ուժի մեջ չեն մտել, նրանք համարվում են ՍԴ անդամներ եւ կարող են գնալ աշխատանքի։

Արմեն Սարգսյանը, ինչպես հայտնի է, հրաժարվեց ստորագրել ՍԴ-ի մասին օրենքը, դեռ պարզ էլ չէ՝ ուղարկելո՞ւ է այն ՍԴ, թե՞ 21 օր անց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է հրապարակելու։ Այլ հարց է, որ իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն, որ եթե այդ անդամները 21 օր էլ պաշտոնավարեն ու գնան աշխատանքի, այդ ընթացքում ՍԴ-ում կարող են ճակատագրական որոշումներ կայացնել․ նախ՝ վարույթ ընդունել ԲՀԿ-ի դիմումը, որով վիճարկում են իշխանությունների ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը, եւ, որ ամենակարեւորն է՝ հուլիսի 7-ին վճիռ կայացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով։ Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ ՍԴ-ի շուրջ այս ամբողջ «բոլոլան» սարքել են հենց Քոչարյանի գործի պատճառով։

Երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱԺ ներկայացուցիչը դիմել է ՍԴ՝ հուլիսի 7-ին նշանակված նիստը հետաձգելու միջնորդությամբ։ «ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ-ի եւ ՎՀ-ի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար»,- նշված է հայտարարության մեջ։ Նշենք, որ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցին։ Սահմանադրական դատարանի գրասենյակը ստացել է նշանակված գործի քննությունը հետաձգելու մասին ԱԺ ներկայացուցչի միջնորդությունը՝ ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը եւ նշեց, որ սահմանված կարգով դրան ընթացք կտրվի։ ՍԴ-ում ԱԺ ներկայացուցչի գրությունը հասցեագրված է դատավոր Աշոտ Խաչատրյանին, ում իշխանություններն օրեր առաջ շտապեցին «շնորհավորել» ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ։ Էդգար Ղազարյանը, հղում անելով ՍԴ աշխատակարգին, հիշեցրեց, որ նիստի օրերը նշանակում, փոխում, դիմումների քննությունը վարույթ ընդունում կամ մերժում են աշխատակարգային որոշմամբ, հետեւապես՝ ԱԺ ներկայացուցչի միջնորդությունն ինքնին բավարար չէ նիստը հետաձգելու համար, այլ անհրաժեշտ է, որ իրավազոր մարմինը նման որոշում կայացնի, ինչի համար էլ անհրաժեշտ է քվորում։

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը, մինչդեռ, ասում է, որ ՍԴ-ի մասին օրենքը դատավարության մասնակիցների կողմից նիստ հետաձգելու եւ հավելյալ ժամկետ խնդրելու գործիքակազմ չի նախատեսում։ Բացի այդ, նկատում է․ «Չնայած այն հանգամանքին, որ ՄԻԵԴ-ի եւ ՎՀ-ի խորհրդատվական կարծիքների հրապարակումից հետո ԱԺ մի շարք պատգամավորներ, ինչպես նաեւ դատախազությունը հանդես էին եկել հայտարարություններով, որոնք չնայած աղերս չունեին հրապարակված խորհրդատվական կարծիքների էության եւ բովանդակության հետ, այնուամենայնիվ, իրացվել էին: Միաժամանակ, այս ողջ ժամանակահատվածում երբեւէ չէր բարձրաձայնվել անգլերեն փաստաթղթերի թարգմանության հարցը, այդ թվում՝ երբ հնչում էին գնահատականներ նշված փաստաթղթերի վերաբերյալ: Հայերեն թարգմանություն չէր պահանջվել նաեւ ՎՀ խորհրդատվական մեկ այլ կարծիքի վերաբերյալ, որը վերաբերում էր ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հարցին: Հուսով ենք, որ հայտարարությունն իսկապես վերաբերում էր տեխնիկական խնդրի, եւ, իսկապես, այսօրվա դրությամբ ԱԺ տրամադրության տակ չէ հիշյալ փաստաթղթերի որեւէ թարգմանություն․ հակառակը կենթադրի սույն գործով պատասխանողի դատավարական պարտականությունների եւ/կամ իրավունքների չարաշահման մասին: Ստիպված եմ հիշեցնել նաեւ, որ 2020 թ․ հունիսի 22-ին արդեն իսկ պարզ էր, որ հուլիսի 7-ին նշանակված է դատաքննություն, սակայն ո՛չ այդ օրը, ո՛չ դրան հաջորդող օրերին այդպես էլ նման հայտարարություն չէր կատարվել»։
Հիշեցնենք, որ սույն գործով մեկ այլ միջնորդություն էլ հունիսի 25-ին ներկայացրել են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները՝ հրաժարվելով դիմումից, սակայն դրա քննարկումը հունիսի 30-ին նախատեսված աշխատակարգային նիստում տեղի չի ունեցել՝ քվորումի բացակայության պատճառով։ ՍԴ-ն ունի 9 դատավոր, որոնցից 3-ի լիազորությունները, Ֆեյսբուքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությամբ, դադարեցված են համարվում, իսկ ոստիկաններն էլ թույլ չեն տալիս նրանց մուտք գործել ՍԴ շենք, թեեւ կան նրանց մակագրված գործեր, ամրակցված գույք։ Եվս 2 դատավոր՝ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը, գտնվում են արձակուրդում։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները