Պետք է հենց այդպես. Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի զուգահեռը

Հայաստանի Անվտանգության խորհուրդը հուլիսի 10-ին ընդունել է Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը Հայաստանի պետական զարգացման, պետական ու ազգային առաջնահերթությունների, հայկական ինքնության եւ կենսագործունեության կարեւորագույն փաստաթուղթն է:

Նախորդ փաստաթուղթը Հայաստանն ընդունել էր 2007 թվականին: Այն, որ աշխարհը փոխվել է, եւ այդ փաստաթուղթը ունի արդիականացման էական անհրաժեշտություն, արձանագրում էր դեռեւս հեղափոխությունից առաջ կառավարող ուժը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Արդիականացման անհրաժեշտությունն էլ ավելի ընդգծվեց Հայաստանում թավշյա հեղափոխությամբ, ինչը ոչ միայն Հայաստանում, այլ առնվազն ռեգիոնալ համապատկերում դարձավ լիովին նոր իրողությունների աղբյուր:

Ազգային անվտանգության նոր ռազմավարության հիմքում վարչապետ Փաշինյանը դիտարկել է ազգային ինքնության հարցը, նշելով, որ խնդիրն այդ առումով պետք է լինի 2000 տարի առաջվա եւ 2000 տարի հետոյի հային այսօրով կապելը, այդ ներդաշնակ եւ ամուր կապը դիտարկելով աշխարհում անկախ եւ ինքնիշխան պետականության ձեւաչափով հայկական գոյության հարատեւության հիմք: Փաշինյանը թվարկել է այն արժեքները, որոնք հայկական ինքնության եւ հայկական ապագայի հիմքն են: Դրա հիմքն էլ հայկական պատմա-մշակութային արժեքներն են, քրիստոնեական արժեքները:

Հատկանշական է, որ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հրապարակմանը զուգահեռ, ինքնության թեման շոշափել է նաեւ Սերժ Սարգսյանը, որը հուլիսի 10-ին հեռավար կապով հետեւել է Արցախում Ամարաս վանական համալիրի վերականգնման եւ նորոգման աշխատանքին, որն ընթանում է նրա ղեկավարած Լույսի հիմնադրամի աջակցությամբ: Սերժ Սարգսյանը այդ թեմայով նաեւ արտահայտվել է, ու հատկանշական է հենց այն, որ եւս շոշափել է ինքնության թեման: «Ալիեւներն ու նրանցից առաջ եղած հրոսակները որ պարբերաբար գայթակղություն ն ունեցել զավթել հայոց աշխարհը, այդ թվում Արցախը, տիրանալ մեր հազարամյակների պատմություն ունեցող հոգեւոր, մշակութային գանձերին, խեղաթյուրել պատմությունը, ի պատասխան պետք է տեսնեն վեր հառնող մեր մշակութային եւ հոգեւոր կոթողները եւ հարկ եղած դեպքում կստանան հայոց բանակի համարժեք պատասխանը, զինադադար մուրան, ինչպես դա արել են ոչ հեռու անցյալում»։

Օրերս առաջ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հասցեին Ալիեւի մտարտադրության «հիման» վրա կոշտ հայտարարություններ էին անում միմյանց հասցեին: Այդ պատկերը թողնում էր տհաճ տպավորություն, թեեւ առերեւույթ իր պարզությամբ անշուշտ առաջացնում էր հարց, թե՝ միթե նրանք ընկել են Ալիեւի «ծուղակը», թե՞ այդուհանդերձ Ալիեւի բառերի ներքո նրանք տեսել են ավելի լայն խնդիր եւ փորձում են հակազդել դրանք Հայաստանում թեկուզ երկու ծայրահեղության բախումից հանրային լիցք ստանալու միջոցով: Այստեղ իհարկե հարցը ենթադրության տիրույթում է:

Բայց, այդ ֆոնին հատկանշական է, որ հուլիսի 10-ին գործողությունների վեկտորն այլ էր, առավել ներդաշնակ, ոչ թե բախումնային, այլ արտաքին ազդակի իմաստով համադրելի տրամաբանության մեջ՝ հայկական ինքնության եւ անվտանգության կապ:

Այդ հանգամանքը անշուշտ հակասության մեջ է ներքին կյանքի հետ, որտեղ գերիշխում է քաղաքական կողմերի ծայրահեղ իրարամերժ հռետորաբանությունն ու վարքագիծը, որն ուղեկցվում է հանրության «երկրպագուական խմբերի» ոչ պակաս կոշտ եւ սուր աջակցությամբ:

Բայց, անգամ այդ հակասականությամբ հանդերձ, Հայաստանի համար հույժ կարեւոր է առնվազն արտաքին-անվտանգային տիրույթի հարցերում հասնել նրան, որ քաղաքական մշակույթում օրինաչափ լինի ներդաշնակ եւ համադրելի վարքագծի եւ ուղենիշների առկայությունը, քան հակառակը: Հայաստանի ներքին հարցերն ու գնահատականները Հայաստանինն են, դրանք կարող են լինել անասելի սուր, բայց դրանք չպետք է դառնան «արտաքին սպառման» առարկա, այդպիսով թույլ չտալով, որ որեւէ մեկն էլ դա վերադարձնի Հայաստան «ներքին սպառման» շահութաբերությամբ:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները