Ալիեւը ստացավ առաջին ուժգին հարվածը. նոր աշխարհակարգը հաստատվում է

Հայկական զինուժն ուժգին հարված է հասցրել Տավուշի սահմանների ուղղությամբ գրոհի ադրբեջանական փորձին: Ադրբեջանն ունի թե մարդկային, թե դիրքային կորուստ, որը ձգտում է վերականգնել, սակայն՝ անհաջող: Բարեբախտաբար, հուլիսի 13-ի կեսօրի դրությամբ հայկական զինուժն իր մարտական խնդիրները լուծել է առանց որեւէ կորստի: Սակայն ադրբեջանցիները շարունակում են հրետակոծությունը, փորձելով վերականգնել դիրքային կորուստը:

Հայկական զինուժը Տավուշի հայ-ադրբեջանական սահմանին լուծել է ոչ միայն իր մարտական խնդիրը, ոչ միայն Հայաստանի անվտանգությանն ու սահմանը ադրբեջանական ոտնձգությունից պահելու հարց, այլ նաեւ ռազմա-քաղաքական խնդիրներ:

Իրավիճակի սրացումը հուշում է, որ Ադրբեջանում չկա իշխանություն: Օրերս գրել էի, որ Բաքվում առնվազն երկիշխանություն է, սակայն ոչ միայն զուտ իշխող՝ ափշերոնյան եւ նախիջեւանյան կլանների, այլեւ գործնականում ռեգիոնալ ռազմա-քաղաքական երկիշխանություն, առնվազն, որտեղ ներգրավված են Ռուսաստանն ու Թուրքիան: Այդ ֆոնին հատկանշական է Թուրքիայի հայտարարությունը տեղի ունեցողի մասին, որտեղ աջակցություն են հայտնում Բաքվին, եւ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի բազմիմաստ գրառումը Բաքվում «տապի» պակասի մասին:

Այդ իրավիճակում, Երեւանը Տավուշի սահմանային դիրքում ուժգին հակահարվածով թեժացնում է Բաքվի «տապը»: Դա գործնականում Երեւանի եւ նոր աշխարհակարգի առաջին հարվածն է Բաքվին: Ադրբեջանից սադրանքին Երեւանի ուժգին հակահարվածը հաջորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունում երկու բավականին ուշագրավ հանդիպումների: Նախարարին այցելել էր նախ Հայաստանում ԱՄՆ դեսպանը, երկու օր անց՝ Հայաստանում Չինաստանի դեսպանը:

ԱՄՆ ու Չինաստանը գծում են նոր աշխարհակարգի սահմանները, ինչը բերել է ռուս-թուրքական ռազմավարական գործընկերության ավարտին: Դա էլ տեղի է ունենում ռուս-թուրքական հակահայկական պայմանագրերի 100-րդ տարելիցի շեմին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակի ինքնիշխան դիմադրությամբ եւ հակահարվածով կանգուն մնացած Հայաստանը թավշյա հեղափոխության արդյունքում վերահաստատել եւ ավելացրել է ինքնիշխանության պաշարը, ցույց տալով, որ չի ստացվի «թարմացնել» ռուս-թուրքական ռազմավարական գործընկերությունը դարձյալ հայության եւ Հայաստանի հաշվին:

Մնում է Ադրբեջանը, իսկ այստեղ Ռուսաստանն ու Թուրքիան չեն կարող պայմանավորվել, որովհետեւ կա Իրանը, ինչը բարդացնում է Բաքվի եւ Նախիջեւանի ռուս-թուրքական փոխանակումը: Հայաստանն այդ իրավիճակում Ռուսաստանի համար դառնում է կենսականորեն կարեւոր, քանի որ նոր՝ ամերիկա-չինական գծագրմամբ աշխարհակարգում Հայաստանը Մոսկվայի համար Կովկասում դերակատարումը պահելու անփոխարինելի տարբերակն է: Այդ համատեքստում հայաստանյան ներքին դաշտ է «նետվում» ինչ որ «հակառուսականության ալիքի» մասին խոսակցություն, իրադարձությունների տրամաբանությունը նենգափոխելու համար:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չափազանց կոշտ ձեւով արձագանքեց հայ-ռուսական հարաբերության նենգափոխման այդ փորձին: Դրան հաջորդեցին ԱՄՆ եւ Չինաստանի դեսպանների այցերը ՊՆ, մեծ հաշվով արձանագրելով, որ նոր աշխարհակարգի օրակարգում չկա հայ-ռուսական հարաբերության խզման խնդիր, այլ հակառակը՝ խնդիրը Հայաստանի ինքնիշխանությունն է, ինչի համատեքստում հայ-ռուսական սերտ հարաբերությունը դառնում է Կովկասում նոր աշխարհակարգի հանդեպ ռուսական քաղաքականության կանխատեսելիության վկայություն:

Դեսպանների հետ նախարարի հանդիպմանը հաջորդեց Հայաստանի ասիմետրիկ ուժգին պատասխանը ադրբեջանական անհասկանալի սադրանքին: Անհասկանալի այն իմաստով, թե հատկապես ո՞վ է սադրանքի հետեւում՝ Ալիեւը՞, թե՞ Թուրքիան, քանի որ Ալիեւն Ադրբեջանում այլեւս գործնականում կորցրել է իշխանությունը:

Երեւանը վերահաստատեց նոր աշխարհակարգի կայունացնող հանգույցի եւ միջազգային անվտանգության տրամաբանության տեսանկյունից իր ռեգիոնալ անփոխարինելիությունը:

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Կիևում սննդամթերքի դեֆիցիտ է. Guardian Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»
Ամենաընթերցվածները