Ադրբեջանն այս հարձակումը նախապես էր պլանավորել. ունեն շուրջ 20 զոհ

«Այս պահին էլ Ադրբեջանը իր գործողություններն է շարունակում Տավուշի ուղղությամբ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com - ի հետ զրույցում ասաց ռազմական փարձագետ Տիգրան Աբրահամյանը: Ինչպես նշեց փորձագետը, Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ ակտիվանում է, ապա որոշակի դադար վերցնում, հետո նորից ակտիվանում. «Մտահոգիչ է այն հանգամանքը, որ հրաձգային կամ խոշոր տրամաչափի գնդացիրներից բացի նաև դեռ երեկվանից հրետանի է կիրառվում, ինչը իրավիճակը առավել լարված է դարձնում »,- պարզաբանեց փորձագետը:

Ռազմական փորձագետը նկատում է, որ ադրբեջանական կողմը զինտեխնիկայի հիմնական կուտակումներն արել էր դեռ մի քանի օր առաջ. «Զինտեխնիկայի կուտակումներից խոսվում էր սոցիալական ցանցերում, քանի որ, ինչպես գիտենք, ադրբեջանական մամուլը գտնվում է իշխանության վերահսկողության ներքո: Իսկ վերջին օրերին նույնիսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հատուկ ցուցումներ էր իրականացնում սահմանամերձ շրջաններում այն մասին, որ տեխնիկայի շարժերի դեպքում արգելվում է դրանց նկարահանումը և Ադրբեջանը ամեն ինչ անում էր, որ այդ տեղեկատվությունը տեղ չգտնի մամուլում, որ այդ մասին Հայաստանը չիմանա»,- ընդգծեց փորձագետը:

Աբրահամյանը խոսեց նաև համացանցում երեկվանից լայն տարածում գտած ադրբեջանցիների տեսանյութերից, որում նրանք հավաքվել և բղավում էին «Ղարաբա՜ղ». «Ժամանակի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների հովանավորչությամբ ստեղծվել են որոշակի ազգայնական խմբեր, որոնց տարբեր փուլերում ադրբեջանական իշխանությունն օգտագործում է՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ իրենց երկրում որևէ կերպ չեն համակերպվում այդ իրավիճակի հետ, ավելին՝ մարդիկ իրենց դրդում են ռազմական գործողությունների: Հիմա էլ նույնիսկն եթե իշխանությունները չհրահրեն, ապա կա որոշակի հանրային պահանջ, որպեսզի իշխանությունները ռազմական գործողություններում շատ ավելի ակտիվ լինեն»,- նշեց փորձագետը:

Ըստ մեր զրուցակցի՝ շնորհիվ ՀՀ ԶՈՒ- երի Ադրբեջանում կարող է ներքաղաքական լարված իրավիճակ ստեղցծվի. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկվանից սկսած Ադրբեջանի գործողությունները հայկական կողմից շատ կոշտ կանխվել են և շատ կոշտ պատասխաններ են տրվել, դա լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու Ադրբեջանի իշխանությունների համար երկրի ներսում: Ամեն դեպքում ադրբեջանական իշխանությունների վրա կա ճնշում  և չի բացառվում, որ նրանք փորձելու են սահմանին տիրող ակտիվությունն ամեն գնով պահպանել: Ադրբեջանի տապալումը (մարդկային կյանքերի կորուստը, զինտեխնիկայի և տարածքների նոր կորուստը) լուրջ խնդիր է դառնալու երկրի ներսում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

«ՀՀ ԶՈՒ- ն ոչնչացրել են թռչող սարք, ռազմական նշանակության մեքենա, դեռ այսքանն է հայտնի, բայց երկու կողմից էլ օգտագործվել է հրետանի և այս պահին բարդ է ասել, թե ինչ ծավալի և, թե ինչ տեխնիկա է ոչնչացվել, իսկ ինչ վերաբերում է զոհերի թվին, կարող եմ նշել, որ այս պահին Ադրբեջանում շուրջ երկու տասնյակ զոհ կա, ըստ մամուլում տարածված ինֆորմացիայի, բայց իզուր է ակնկալել, որ Ադրբեջանում ստույգ թվերը կներկայացվեն, որովհետև  մենք փորձ ունենք, որ Ադրբեջանը իրական թվերը չի ներկայացնում, և այս անգամ էլ բացառություն չէ»,- եզրափակեց ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

դիտվել է 252 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները