«Ազգային երգն ու պարը արյան հետ է միաձուլված և գենետիկ հիշողությամբ փոխանցվում է սերունդներին». Ռուբեն Սասունցի

Past.am-ը գրում է.

Ազգագրական երգը ամուր սյուն է դարավոր մշակույթ ունեցող մեր երկրի համար և մեր առաքելությունն է պահպանել այն, որպես ինքնության վկայություն:

Past.am-ը այս մտորումներով զրուցեց ազգային ժողովրդական երգերի կատարող Ռուբեն Սասունցու հետ, ումից տեղեկացանք նաև, որ երկրում չէ:

 

- Ռուբեն ի՞նչ առիթով եք գտնվում ԱՄՆ-ում:

- Հերթական համերգային ծրագրով Գոհար Հովհաննիսյանի հետ ԱՄՆ-ում ենք: Լոս Անջելոսում կունենանք մի քանի համերգ ու կվերադառնանք Երևան:На изображении может находиться: 1 человек, улыбается, стоит и на улице

 

- Ազգագրական երգը նոր կատարողների համալրման կարիք ունի՞:

- Ազգային երգը միշտ հնչում է, թե՛ երիտասարդ սերունդի, թե՛ ավագների կողմից: Ուրախալի է, որ հիմա կան նախագծեր, որոնք ի հայտ են բերում կատարողների նոր անուններ: Ազգային երգը մեր պատմությունն է, այն միշտ պիտի լինի բարձունքում և առաջնային տեղում:

- Որո՞նք են պատճառները, որ երիտասարդ սերունդը անտարբեր է դեպի ազգային երգը:

- Համաձայն չեմ, որ անտարբեր են: Մեր համերգների ընթացքում հանդիսատեսի շարքերում մեծամասնութունը երիտասարդներ են, նրանք ոգևորված մեզ հետ երգում են, պարում: Սփյուռքում հատուկ վերաբերմունք ունեն ազգային ծիսական երգերն պարերը պահպանելու: Կա այն գիտակցությունը, որ օտարության մեջ չկորելու չձուլվելու պայմանը լեզուն, ազգային երգն ու պարը պահելն է:На изображении может находиться: 2 человека, люди стоят

 

- Եվրոպայամետ հայացքներով համապատասխան պաշտոնյաների երբևէ տեսե՞լ եք ազգագրական որևէ համերգի ժամանակ:На изображении может находиться: 3 человека, люди стоят

- Վերջերս մեկնել էինք Գերմանիա, հանդիսատեսի շարքերում կային ազգությամբ ոչ հայ պաշտոնյաներ, որոնց անչափ հետաքրքիր էր լսել մեր երգերը, նույնիսկ փորձում էին պարել:На изображении может находиться: 1 человек, стоит, гора, на улице и природа

- Ազգային երգի-պարի կենտրոն հիմնելու ցանկություն ունեցե՞լ եք:

- Միշտ եղել է ցանկություն ունենալ դպրոց, որտեղ կուսուցանվի միմիայն ազգագրական երգ ու պար: Ցավոք դեռևս չեմ կարողանում իրագործել երազանքս ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով:

 

- Այս տարի ի՞նչ հասցրեցիք անել:

- Տարին բուռն ու հագեցած էր շրջագայություններով: Բազմաթիվ եվրոպական երկրներում հասցրեցինք լինել, ՌԴ-ի քաղաքներում, Կանադայում, այս օրերին ԱՄՆ-ում: Արդեն Հաջորդ տարվա սկզբում կթողարկվի նոր ձայնասկավառակ, հուսով եմ այն երկրպագուներին դուր կգա:

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Կարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոն Թրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի» Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Ողբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացել Բեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները 4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվել Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին «Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքները Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»
Ամենաընթերցվածները