Երեկ՝ 24 ժամյա հրադադարից հետո, ադրբեջանցիները շարունակել են իրենց հարձակողական գործողությունները․ ՀՀ ՊՆ

Երեկ՝ 24 ժամյա հրադադարից հետո, ադրբեջանցիները շարունակել են իրենց հարձակողական գործողությունները, որոնց մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների, Տավուշի սահմանագոտում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո ադրբեջանական ԶՈՒ հատուկ ստորաբաժանումների 100 զինծառայող հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել, բայց մեր դիրքի զինծառայողների գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ, այդ ընթացքում կորցնելով նաև որոշակի զրահատեխնիկա: Առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ լրատվական ծառայությունն արդեն ընդունեց իրենց կորուստները: Ադրբեջանի Զինված ուժերը գործողության տապալումից հետո սկսել են հրետանակոծել Տավուշի գյուղերը: ՀՀ ՊՆ-ն հերքում է առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հայտարարությունը, թե իբր հայկական զինված ուժերը կիրառել են ԱԹՍ-ներ, որն իրենք խոցել են:


Տավուշի սահմանապահ գյուղերի հերտակոծությունների հիմնական թիրախ են եղել Այգեպար, Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ համայնքները և Բերդ քաղաքը։ Բարեբախտաբար քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չունենք: Մեր բնակավայրերում վնասվել են տասից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ: Վնասվել է ջրագիծ՝ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում, որի վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են։ Վաղ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղպաշտպանության բոլոր խմբերը, և ինտենսիվ աշխատանքներ են ընթանում բոլոր ուղղություններով քաղաքացիական բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Վաղ առավոտյան ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի, շինությունների գնահատման, գույքագրման հանձնաժողով, որն ամենօրյա տեղեկատվություն պետք է տա վնասների չափի և ծավալների վերաբերյալ։ Այն բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցեն նորերը:






Ավելին այստեղ․․․

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները