Թուրքիան Սիրիայից գրոհայինների է պատրաստվում ուղարկել Ադրբեջան

Թուրքիան առաջիկա օրերին պատրաստվում է սիրիական ընդդիմության մաս կազմող Սիրիայի ազատ բանակի զինված խմբավորումների գրոհայինների ուղարկել Ադրբեջան՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություններում ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով, ТАCC-ի փոխանցմամբ՝ հաղորդում է քրդական Firat լրատվական գործակալությունը:

 

Ըստ աղբյուրի տվյալների՝ այդ նպատակով սիրիական Ջենջերիս, Ռաջու և Աֆրին քաղաքներում վարձկանների հավաքագրման կետեր են բացվել: Գրոհայինների հետ 6 ամիս ժամկետով է պայմանագիր կնքվելու՝ երկարաձգելու հեռանկարով, իսկ վարձատրությունն ամսական կկազմի 3500 դոլար:

Թե որքան գրոհայիններ կգործուղվեն Ադրբեջան, այս պահին հայտնի չէ:

 

Այսպիսի տեղեկատվություն է հրապարակել նաև սիրիական Sham FM ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած հարձակումից հետո Թուրքիայի ղեկավարությունը՝ այդ թվում նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հանդես են եկել մի շարք պաշտոնական հայտարարություններով՝ լիակատար աջակցություն հայտնելով Ադրբեջանի ձեռնարկած հարձակողական գործողություններին ու հանդես գալով ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամությամբ:





դիտվել է 68 անգամ
Լրահոս
ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Գիո Պիկան մեծ մենահամերգով հանդես կգա Երևանում Դոլարն էժանացել է Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 7 վագոն հացահատիկ Թունիսի հավաքականը հեռացրել է մարզչին 5-1 հաշվով Շվեդիային պարտվելուց հետո Խոշոր վթար՝ Կոտայքում Ի՞նչ է բացահայտվել թմրանյnւթի պատճառով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի դեպքից Նիդեռլանդները պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել
Ամենաընթերցվածները