Կոտայքի մարզպետը Սիմոնյանի մասին իր գրառման մեջ օգտագործել է «ռուսուլման» արտահայտությունը

Գիշերը մանրամասն ուսումնասիրել եմ Հայաստանի ու հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ռուսական փորձագիտական շրջանակներում առկա տրամադրությունները։ Ուրեմն ասեմ՝ ամեն ինչ շատ վատ է։ Փորձագետների ու քարոզիչների մի ստվար զանգված զբաղված են բացահայտ հակահայկական գործունեությամբ։ Դրանք հիմնականում ֆինանսավորվում են Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Թուրք-ադրբեջանական ազդեցության այդ գործակալներից գրեթե ոչ ոքի, բացառությամբ շևչենկոյատիպ հայտնիներին, հայկական կողմից որևէ հակազդեցություն չկա։ Ու եթե չլինեին պրոհայկական տրամադրված ռուս փորձագետների ջանքերը, այդ հակահայկական զանգվածը պիտի լիովին անարգել գործեր ռուսական մեդիադաշտում։

 

Հայամետ տրամադրված փորձագետները, իրենց հերթին, շատ սիրելով մեր ժողովուրդն ու պետությունը, միանշանակ դեմ են ՀՀ իշխանություններին։ Մարգարիտա Սիմոնյանի երեկվա հայտնի գրառումն այսբերգի երևացող մասն էր միայն։ Տեսնել է պետք, թե որքան նման գնահատականներ կան ռուսական փորձագիտական դաշտի ամենաազդեցիկ շրջանակներում։ Եվ դա բացահայտում է ՌԴ իշխանությունների իրական վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների նկատմամբ։

Իսկ ի՞նչ է անում ՀՀ վարչապետը վիճակը շտկելու համար։ Ոչինչ։ Ճիշտ հակառակը՝ տպավորություն է, որ իշխանական թիմը ոչ թե համագործակցություն, այլ հակամարտություն է փնտրում Ռուսաստանի հետ։ Այլապես ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ, օրինակ, Կոտայքի մարզպետն իր գրառումների մեջ օգտագործում է «ռուսուլման» արտահայտությունը։ Կամ որ իշխանական քարոզչական թիմի ներկայացուցիչները «գրոհային դեսանտ» են ուղարկում նույն Մարգարիտա Սիմոնյանի էջ՝ վիրավորանքներով լի մեկնաբանություններ գրելու համար։ Իսկական վակխանալիա։

Ի՞նչ կարելի է անել ստեղծված իրավիճակում։ Անկեղծ չգիտեմ։ Երևի թե բարի խորհուրդ տալ ՀՀ իշխանություններին լեզու գտնել ՌԴ քաղաքական և տեղեկատվական-վերլուծական շրջանակների հետ։ Չի կարելի այդքան տգետ և անհեռատես լինել։ Հատկապես հիմա, երբ երկիրը կանգնած է մեծ պատերազմի նախաշեմին։

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները