Գառան, գոճու խորոված, 100 հազար դրամանոց խմիչքներ. ԱԺ-ն «Ծիրանի» ռեստորանում 3 միլիոն դրամ է ծախսել

Պետական կառույցները բավականին մեծ գումարներ են հատկացնում պետական եւ պաշտոնական ճաշերի, օտարերկրյա պատվիրակությունների հյուրասիրության համար: Երբեմն այդ հյուրասիրությունները պետական բյուջեի վրա արժենում են միլիոնավոր դրամներ: Այն, որ արարողակարգի անբաժանելի մաս են պաշտոնական հյուրասիրությունները, քննարկման ենթակա չեն, սակայն որքանո՞վ է, օրինակ, արդարացված, երբ մեկ հյուրասիրության համար վճարվում է երեք միլիոն դրամ:

 
 
Ազգային ժողովն, օրինակ, 2019 թվականին պաշտոնեական ճաշկերույթ է կազմակերպել 1,9 միլիոն դրամի շրջանակներում: Ճաշկերույթը կազմակերպել է «ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, որն առավել հայտնի է «Ծիրանի» այգի ռեստորան անունով: Այն գտնվում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում: Գնումների կայքում հրապարակված պայմանագրում նշված չէ, թե այս ճաշն Ազգային ժողովը ինչ միջոցառման շրջանակներում է կազմակերպել: Սակայն ռեստորանում հավաքույթներից մեկը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին՝ Նոր տարվա շեմին: Իսկ ահա 2020 թվականի ճաշկերույթներից մեկի համար Ազգային ժողովի աշխատակազմը վճարել է 3 մլն դրամ: ԱԺ-ն այս տարվա ճաշկերույթները եւս անցկացրել է «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Պայմանագիրը կնքվել է այս տարվա փետրվարի երեքին:

Ուսումնասիրելով խորհրդարանի աշխատակազմի ճաշկերույթի երեք միլիոնանոց ցուցակը՝ արձանագրում ենք, որ բավականին թանկարժեք խմիչքներ եւ սննդատեսակներ են պատվիրել: Օրինակ, 99 հազար դրամ վճարել են մեկ կաթնակեր գառան խորովածի համար, մեկ ամբողջական գոճու համար՝ 55 հազար դրամ, ստերլետ տեսակի ձկան գրիլի համար՝ 25 հազար դրամ, ճագարի համար՝ 16 հազար դրամ: Ցուցակից տեղեկանում ենք, որ պատվիրել են 12 տեսակ աղցան, սագի մսով տոլմա, մեկ տասնյակից ավելի խորովածի եւ քաբաբի տեսականի: Պարզվում է, որ հայ պառլամենտականները նաեւ թանկարժեք խմիչքների սիրահար են, այն էլ՝ արտասահմանյան արտադրության: Այսպես՝ նույն ցանկից տեղեկանում ենք, որ օրինակ «Հենդրիքս» տեսակի ալկոհոլային խմիչքի համար վճարվել է 33 հազար դրամ: Կան նաեւ ալկոհոլային խմիչքներ, որոնք արժեն 94 հազար, 45 հազար եւ 39 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, ցանկի մեջ առկա է մոտ 100 տեսակի ալկոհոլային խմիչք: Հակոբ Արշակյանի ղեկավարած Բարձր տեխնոլագիաների արդյունաբերության նախարարությունում եւս դեմ չեն «Ծիրանի» այգի ռեստորանում ուտել-խմելուն: 2019 թվականին նախարարությունը այս ռեստորանի հետ կնքել է երեք պայմանագիր, որի ընդհանուր աժեքը կազմում է 5 միլիոն 500 հազար դրամ: Օրինակ պայմանագրերից մեկը, որի արժեքը 4,5 մլն դրամ է, անցած տարվա հոկտեմբերին 125 հոգու համար պաշտոնական ճաշ է մատուցվել: Թե ինչ են կերել 4,5 մլն դրամի, ծառայությունների մատուցման պայմանագրում նշված չէ: Սակայն նկատելի է, որ թիվը մեկ ճաշի համար ահռելի մեծ է: «Ծիրանի» այգի ռեստորանը նաեւ ոստիկանության նախընտրած օբյեկտն է: Ի դեպ, հուլիսի 24-ին ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ խնջույք են կազմակերպել «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Ոստիկանությունից հայտնել էին, որ եղել է պաշտոնական ընթրիք՝ Արցախի պատվիրակության ընդունելության առթիվ:

Հուլիսի 27-ին գնումների համակարգում հրապարակվել է ոստիկանության եւ «Ծիրանի» ռեստորանի միջեւ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր, որի արժեք 975 հազար դրամ է: Սա այն  աղմուկ հանած ճաշկերույթն է, որին, ըստ պայմանագրի, ներկա են եղել 35 հոգի: Ոստիկանությունն այս ռեստորանում այս տարվա ընթացքում պատիվ է տվել նաեւ Ղազախստանից ժամանած պատվիրակությանը: 15 հոգանոց ճաշկերույթն արժեցել է 300 հազար դրամ: Ոստիկանությունը մոտ մեկ միլիոն դրամի էլ նախորդ տարի է այս ռեստորանում հավաքույթ կազմակերպել: «Ծիրանի» ռեստորանը նաեւ Նիկոլ Փաշինյանի նախընտրած օբյեկտն է: Նա եւս իր արտասահմանյան հյուրերին այս օբյեկտում է պատիվ տալիս: Այս տարի ռեստորանում վարչապետի աշխատակազմը ծախսել է երեք հարյուր հազար դրամ, թե ինչ գնման մասին է խոսքը, պայմանագրում նշված չէ: Այս ռեստորանում 700 հազար դրամի ծախս է կատարվել նախորդ տարի, երբ Երեւանում էր Եվրոպական խորհրդի նախագահ Դ.Տուսկի գլխավորած պատվիրակությունը: Պայմանագրում նշված չէ, թե պաշտոնական ճաշին քանի հոգի է մասնակցել: Օտարերկրյա մեկ այլ պատվիրակության անցած տարի եւս այս ռեստորանում պատիվ են տվել՝ մեկ միլիոն դրամի շրջանակներում: Պայմանագրում այլ մանրամասները բացակայում են:

 
  





Ավելին այստեղ․․․
դիտվել է 823 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները