Նոր հենակետ՝ Հայաստանի պատասխանը Նախիջեւանի զորավարժությանը

Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը տարածեց տեղեկություն, որ Արցախ այցելած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է նաեւ Հայաստանի հարավարեւմտյան սահմանագոտում՝ «այնտեղ տեղադրված մարտական նոր դիրքում», դիտարկել գոտին, տվել հանձնարարականներ:

Հայաստանի հարավարեւմտյան սահմանը Նախիջեւանի հետ է, որտեղ ինչպես հայտնի է, անցկացվում է թուրք-ադրբեջանական զորավարժություն, եւ Նախիջեւանում է թուրքական զորք ու ռազմատեխնիկա: Նախիջեւանի, եւ ընդհանրապես ադրբեջանա- թուրքական զորավարժությունն անկասկած ուժի ցուցադրություն է, բայց թյուր է տպավորությունը, թե դա ուժի ցուցադրություն է Հայաստանին: Դա ուժի ցուցադրություն է բոլորին՝ ռեգիոնալ անվտանգության համակարգի շահառու բոլոր պետություններին, թե ռեգիոնալ, թե ռեգիոնին ոչ սահմանակից:

 

Միեւնույն ժամանակ, թուրքական ուժի ցուցադրությունն ունի թերեւս որոշակի մեկնության կարիք, թեեւ խոշոր հաշվով արդեն վաղուց «անմեկնելի են Էրդողանի» մտորումները, քանի որ նա մի կողմից զրկված է արգելակներից, մյուս կողմից՝ նահանջի հնարավորությունից: Այդուհանդերձ, Թուրքիայի ուժի ցուցադրության բուն նպատակը թերեւս ոչ այնքան Կովկասում այսպես ասած էքսպանսիան է, այլ երեւի թե Արցախից ավելին կորցնելը բացառելու մասին ազդակը:

Տավուշի ադրբեջանա-թուրքական սադրանքին ի պատասխան` Հայաստանի ասիմետրիկ ռազմավարական խոցումն ընդգծեց ադրբեջանական պետականության կամ պետության ճգնաժամը եւ ռեգիոնալ օրակարգում այդ հարցի առկայությունը: Թուրք- ադրբեջանական զորավարժությամբ Անկարան ազդակ է հղում երեւի թե առավելապես այդ ուղղությամբ, որ Ադրբեջանից չի զիջի կամ տանուլ չի տա ավելին, քան տվել է արցախյան առաջին պատերազմում:

Դա չի նշանակում, որ Անկարան հաշտվել է այդ կորստի հետ եւ չի փայփայում թե այն, թե բազմակի ավելին հետ բերելու ռազմավարական հույս եւ մտադրություն: Այդուհանդերձ, ներկայիս իրողությունների պայմաններում Անկարայի բուն ազդակն ու խնդիրը ցույց տալն է, որ չի զիջի կամ տանուլ չի տա արդեն տվածից ավելին: Միաժամանակ, եթե Անկարան տեսնում է այդպիսի խնդիր, կնշանակի, որ ռիսկը գնահատում է իրական եւ ակնարկում, որ նոր կորուստ թույլ չտալու համար պատրաստ է լուրջ դիմակայության:

Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի համար առանցքային է Նախիջեւանը, թե որպես «կռիվ տալու» հենակետ, թե որպես նվազագույն ավար, եթե անգամ ստիպված լինի Ադրբեջանից ինչ որ բան տանուլ տալ դարձյալ: Բանն այն է, որ այդ հարցում Թուրքիան մենակ է գործնականում ուժային կենտրոնների մի ամբողջ խմբի դեմ:

Ադրբեջանի հարցում Թուրքիան մենակ է, իսկ Նախիջեւանի՞ հարցում: Չի բացառվում, որ այստեղ Անկարային ընկերակցի Ռուսաստանը, Ադրբեջանից որեւէ էական բան ստանալու դիմաց: Այլ կերպ ասած, ինչպես որ Նախիջեւանը դարձել էր ռուս-թուրքական պայմանավորվածության առարկա մեկ դար առաջ, նույնպիսին լինի նաեւ այժմ, պարզապես հակառակ ուղղությամբ: Միայն թե, եթե մեկ դար առաջ Նախիջեւանը խորհրդային Ադրբեջանի միջոցով անցավ Ռուսաստանին հայկական գավառների դիմաց, այժմ Նախիջեւանը կարող է անցնել Թուրքիային, իսկ Ռուսաստանը կարող է ստանալ ինչ-որ բան Կասպիցի ավազանում: Հնարավո՞ր է այդպիսի փոխանակում կամ պայմանավորվածություն, թե ոչ: Ռուս-թուրքական հարաբերությունում հնարավոր է ամեն ինչ:

Հայաստանն էլ պետք է աշխատի թերեւս այդ կանխավարկածով: Այդ իմաստով, հարավարեւմտյան սահմանագոտում «նոր մարտական հենակետի» մասին տեղեկությունը Հայաստանի լայն պատասխանն է Նախիջեւանի վարժանքին, թերեւս այն համատեքստով, որ Հայաստանն այդ ուղղությամբ լինելով դիտարկող, չի լինի դիտորդ: Երեւանն ընտրու՞մ է Նախիջեւանի հանդեպ իրավունքի քաղաքական դիրքավորման պահը: Նախիջեւանի մարտական դիրքերի ամրությունն այդ հանգամանքի հետ փոխազդված կապի մեջ է, մեկը թույլ է լինելու առանց մյուսի:





Ավելին այստեղ․․․

դիտվել է 724 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները