Վրացական մաքսային մարմինները թույլ չեն տալիս ՀՀ ներմուծվող բեռները տեղափոխել. կասկածներ կան, որ Ադրբեջանն է ճնշում գործադրել․ Aravot.am

Մոտ երկու շաբաթ է` վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ-ից Հայաստան եկող բեռները սահմանը հատեն: Դրանք պայթուցիկ նյութեր են, որոնք օգտագործվում են արտադրական նպատակներով՝ հանքարդյունաբերությունում, ճանապարահաշինությունում և այլն: Ռուսական արտադրության պայթուցիկ նյութերով բեռնված մի քանի մեքենաներ Լարսում անցել են ռուսական կողմի բոլոր ընթացակարգերը, սակայն վրացական կողմն արգելում է դրանք Վրաստանի մաքսային սահմանով անցնել: Այդ բեռները նախատեսված են հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» և Ագարակի պղնձամոլիբդենային  կոմբինատի աշխատանքների համար:

Aravot.am-ի հետ զրույցում այդ պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող «Պրոմսինթեզ» ռուսական խոշոր ընկերության արտաքին տնտեսական կապերի բաժնի ղեկավար Աննա Բադիկովան պատմեց, որ երկար տարիներ է, ինչ իրենց արտադրանքն արտահանում են Հայաստան՝ «Գեոպրոմայնինգ» և Ագարակի պղնձամոլիբդենային  կոմբինատի և հայկական այլ ընկերության համար: Այս տարի արդեն մոտ 40 մեքենա բեռ են ուղարկել, բեռներն, ըստ սահմանված կարգի, պետք է ուղարկվեն յուրաքանչյուր ամիս: Տիկին Բատիկովան ասաց, որ հուլիսի 16-ին և 24-ին բեռնել են մեքենաները, հասցրել Լարս, ռուսական կողմը հատել են, սակայն վրացական կողմում դրանք կանգնած են, այսինքն՝ ՌԴ-Վրաստան չեզոք հատվածում.

«Մենք նամակներ ենք գրել Վրաստանի կառավարությանը, մաքսային ծառայությանը,  որևէ պատասխան չենք ստացել: Ոչ մի բացատրություն չեն տալիս, թե ինչու են բեռներն արգելում հասցնել Հայաստան: Ընդ որում, առաջին անգամ է նման բան պատահում: Մենք ամենախոշոր ընկերություններից մեկն են, երկար տարիների փորձ ունենք, և երկար տարիներ է Հայաստան բեռ ենք ուղարկել, երբեք խնդիր չի ծագել»:

Aravot.am-ի հետ զրույցում «Գեոպրոմայնինգ» ընկերությունից հաստատեցին, որ իրենց բեռները կանգնած են Լարսում: Ընկերությունը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին, բայց որևէ պատասխան չեն ստացել: Ընկերությունից ասացին, որ նման բեռները չեն կարող ամբողջ տարվա համար միանգամից պատվիրել, գնել ու օգտագործել.

«Մենք գրաֆիկ ունենք մատակարարների հետ՝ ամսվա ընթացքում 3-4 անգամ է  բերվում: Հիմա պահեստում մի քիչ ապրանք կա, բայց եթե խնդիրը շտապ չլուծվի, ապա մեկ շաբաթ հետո մեր հիմնարկի աշխատանքները կկանգնեն»:

Ընկերությունից նաև վստահեցրին, որ հանքարդյունաբերությունում օգտագործվող այս պայթուցիկ նյութերը ներկրելու համար նախօրոք են բոլոր թույլտվությունները ստանում, ամբողջ տարվա տարանցիկ տեղափոխման համար էլ բոլոր թույլտվություններն ու համաձայնությունները ստացել են, բայց հիմա մոտ 46 տոննա բեռ սահմանին կանգնած է, տեղ չի հասնում, ևս մի քանի մեքենա էլ պետք է բարձվի և ուղարկվի, բայց, քանի որ վրացական կողմը արհեստական խնդիր է ստեղծել, ռուսական մատակարար ընկերությունը չի ուղարկում, որովհետև մտավախություն ունի, որ մեքենաները սահմանին կկանգնեն:

 

Վրացական կողմի այս կամայականության պատճառով հիմա կանգնել են նաև Վեդու ջրամբարի շինաշխատանքները: Մեզ հետ զրույցում հորատման և պայթեցման աշխատանքներ իրականացնող «Բեկոր» ՓԲԸ հիմնադիր տնօրեն Ֆրեդ Նազարյանն ասաց, որ սպասում է պայթուցիկ նյութերի բեռին, որպեսզի ջրամբարի պատվարի վրա պայթեցման և Ալավերդու ամենաբարդ ճանապարհի շինաշխատանքները շարունակվեն:

Ընկերությունը 29 տարի է`  Ռուսաստանից է ներկրում այս ապրանքը՝ «Պրոմսինթեզից» և «Ազոտվզրիվ»-ից: Պարոն Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  այս երկու ընկերությունները «Բեկորի»-ի պատվիրած բեռները, այսպես ասած՝ վախենում են ուղարկել, քանի որ նույն ճակատագրին կարժանանան, ինչ մյուսներինը.

«Հիմա ջրամբարի պատվարի վրա քար պիտի պայթեցնենք, աշխատանքները կանգնում են, նույնը Ալավերդու ճանապարհի վրա է: Բայց մեր փաստաթղթերում որևէ խնդիր չկա, անգամ մի պակաս ստորակետ չկա: Տարանցիկ տեղափոխման համար Վրաստանի հետ համաձայնեցված է»:

Պայթուցիկ այս նյութերը երկակի օգտագործման են, այսինքն` այն նաև ռազմական նշանակություն ունի, սակայն ոչ ռազմական ընկերությունները բոլոր  թույլտվություններն ունեն, նույնիսկ ՌԴ և Վրաստանի կառավարությունների հետ պարտավորություն են ստորագրել, որ այս բեռները միայն արտադրական կարիքների համար են, և չեն փոխանցելու 3-րդ կողմին: Ընդ որում, այս պաշտոնական փաստաթղթերը նոր չեն ստորագրվել, դրանք բոլոր ընթացակարգերն անցել են ամիսներ առաջ` ե՛ւ ՌԴ կառավարությունում, ե՛ւ Վրաստանի կառավարությունում: Կասկածներ կան, որ ադրբեջանական կողմն է միջամտել Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանի լարվածության և ռազմական գործողություններից հետո:

Aravot.am-ի տեղեկություններով` վրացական կողմը արհեստական խոչընդոտ է ստեղծել նաև գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված տրակտորի տարանցիկ տեղափոխման դեպքում, այդ մեքենան էլ մաքսայինի չեզոք գոտում կանգնած է:

Aravot.am-ին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ խնդրի մասին տեղյակ են. «Խնդրի հասցեագրման ուղղությամբ ահրաժեշտ բոլոր քայլերն արդեն իսկ ձեռնարկվել են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:






Ավելին այստեղ․․․

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները