Ուժգին պայթյունի հետևանքով Բեյրութում մեծ վնասներ է կրել հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին(տեսանյութ)
Տեսանյութում երևում է, որ Եկեղեցու գույքը մեծամասամբ վնասվել է, նստարաններն ու ապակիները կոտրվել են։
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի շրջանում այսօր տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել նաև հայկական Սուրբ Գևորգ Եկեղեցին։ Այս մասին տեղեկանում ենք 24 news.am-ի հրապարակած տեսանյութից, որը հղում է անում ականատեսներին։
Տեսանյութում երևում է, որ եկեղեցու գույքը մեծամասամբ վնասվել է, նստարաններն ու ապակիները կոտրվել են։
Հիշեցնենք` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի շրջանում այսօր երեկոյան ուժգին պայթյուն է որոտացել։ Ինչպես պարզվեց՝ պայթյունը որոտացել է Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասի մոտ. վնասները շատ մեծ են։
Ավելին այստեղ․․․

