Արդեն տեղեկացրել ենք,որ երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ, որոնց թվում կան նաև հայեր:

Երգչուհի Նառան ամուսնու հետ այս օրերին գտնվում է Լիբանանում: Երգչուհու դուստրը Instagram-ի story հատվածում նշել է, որ ծնողների հետ ամեն ինչ նորմալ է:

«Փառք Աստծո, մամաս, պապաս լավ են: Իրենց ոչ մի վնաս չի եղել, մեր տունն ա վնասվել շատ քիչ»,-գրել է Նառայի դուստրը:

Հավելենք, որ Նառայի ամուսինը լիբանանահայ է, և նրանք այնտեղ բնակարան ունեն:

 Նշենք, որ Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել: 

Կարդացեք նաև՝ Ամուսինս երբեք չի ասել, որ գեղեցիկ եմ, երգերս լավն են. դա իր սրտով չէ. 

Նառա




Ավելին այստեղ․․․