Հայաստանի օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում ֆեյսբուքյան տեղեկացրել է.
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:
Զորակցություն և ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի եւ զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին:
Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում և գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ»:
Ավելին այստեղ․․․