Թուրքիայում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է նաև Հայաստանի մասին
Ադրբեջան անունով արհեստածին պետության նորանշանակ ԱԳՆ-ի առաջին պաշտոնական այցը Թուրքիա էր։
Բացի ավանդական արարողակարգերից և տեքստերից , իմ աչքից չվրիպեց մի կարևոր դետալ։
Թուրքիայի ԱԳՆ-ի հանդիպման ժամանակ քննարկման, կամ խոսակցության առանցքային թեման եղել է հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն վերահաստատել է, որ կանգնած են Ադրբեջանի կողքին հարցի ցանկացած լուծման դեպքում և այլն։ Իսկ ահա երբ Ադրբեջանի ԱԳՆ Ջեյրուն Բայրամովը հանդիպում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այս համատեքստում ոչինչ չի քննարկվում, անգամ անդրադարձ չի լինում հայ-ադրբեջանական հակամարտության վերջին սրացումներին։
Դիվանագիտական խողովակով հանուն դիվանագիտության ասվել է այն ինչ պարզապես պետք է ասվեր։
Փորձագետ Կարեն Հովհաննիսյան
Ավելին այստեղ․․․