Հայաստանում կրկին տարածվել է լեյշմանիոզ. այս վարակը մահացու է (տեսանյութ)

Այսօր առաջին կատվի մոտ, մեզ մոտ դիագնոզվել է լեյշմանիոզ։ Օրերս այս գրառումը ֆեյսբուքյան իր էջում  կատարել էր «Օսկարվետ» անասնաբուժական կլինիկայի աշխատակից Լևոն Մինասյանը, որի մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերը հայտնեցին իրենց մտահոգությունները, քննարկեցին, ստեղծվեց խուճապային տրամադրություն։ Սկսեցին հետաքրքրվել՝ որտեղ է տարածվել, թեստավորվել և ախտորոշվել, ինչու է որոշվել, որ կատուն պետք է թեստավորվի։ 

 
Լեյշմանիոզը մակաբուծային ծագման, տարափոխիկ, վարակիչ հիվանդություն է։ Լեյշմանիոզի հարուցիչի բնական պահոց են համարվում կենդանիները, հիմնականում շները։ Այս հիվանդությամբ վարակվում են բնակչության բոլոր տարիքային խմբերը, հիմնականում խոցելի են մինչև 5 տարեկան երեխաները. հենց նրանք են ամենից շատ հիվանդանում և հենց նրանց համար է  ծայրաստիճան վտանգավոր։

Հատկապես կորոնավիրուսային համաճարակի պայմաններում այս հիվանդությունը լուրջ մտավախություններ առաջացրեց։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վարակման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը նշում է՝ Հայաստանում տարեկան ունենում ենք վարակման շուրջ 18 դեպք: Այս տարի արձանագրվել է հիվանդության ախտորոշման 10 դեպք, որից 5-ը՝ Երևանում, մյուս 5-ը՝ մարզերում, կրկնակի վարակման դեպքեր չեն լինում. «Լեյշմանիոզի գաղտնի շրջանը բավականին երկար է, վարակումը տեղի է ունենում ամռան ամիսներին, որովհետև լեյշմանիոզը փոխանցվում է մլակների միջոցով, իսկ մլակները, ինչպես գիտենք, ակտիվ են ամռանը»:

Համաճարակաբանը զգուշացնում է՝ լեյշմանիոզը բավականին բարդ բուժվող, նույնիսկ մահացու հիվանդություն է, առկայության դեպքում պետք է անպայման դիմել բժշկի, դեղորայքի հետ կապված խնդիրներ չկան, կարևոր է նաև ժամանակին ախտորոշել հիվանդությունը, որպեսզի հնարավոր լինի բուժել և օրգանիզմը չսկսի թուլանալ:

Գրառման հեղինակը այդպես էլ չհամաձայնեց խոսել ԼՈՒՐԵՐ.com-ի հետ, չփոխանցեց այլ մանրամասներ, միայն ասաց, որ թեստավորել են «Օսկարվետ» կլինիկայում։ Կլինիկայից մեզ փոխանցեցին՝ չեն ուզում հասարակության շրջանում խուճապ տարածել և կրկին մանրամասներ չհաղորդեցին։ Իր իսկ գրառման մեկնաբանություններում կլինիկայի աշխատակիցը նշել էր, որ Շենգավիթ վարչական շրջանում 2 երեխայի մոտ նույնպես ախտորոշվել է հիվանդությունը։ Լուսինե Պարոնյանը հերքեց այս տեղեկությունները՝ նշելով, որ, եթե որևէ բուժաշխատող կասկած է ունենում լեյշմանիոզով վարակվածի մասին, պետք է արտահերթ հաղորդի Առողջապահության նախարարություն, որը իրենք չեն ստացել:

Հայաստանում՝ վերջին տարիներին, մասնավորապես,  2015 թվականին ախտորոշված լեյշմանիոզ հիվանդության 18 դեպքից 4-ը եղել են  մահվան ելքով։





Ավելին այստեղ․․․

դիտվել է 306 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները