Վրանային ճաշարաններ` զինծառայողների համար. լուսանկարներ
Դաշտային ելքերի և զորավարժությունների ժամանակ զինծառայողներին թարմ սնունդ մատակարարելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացվել է վրանային ճաշարաններ, հաղորդում են ՊՆ լրատվական վարչությունից:
Պաշտպանական գերատեսչության և քաղաքացիական կազմակերպության արդյունավետ փոխգործակցության շնորհիվ անձնակազմն ապահովվում է որակյալ սննդով։ Մատակարարումն իրականացվում է բոլոր չափորոշիչներն ու սանիտարահիգենիկ կանոնները պահպանելով: