«Հայոց լեզու, գրականություն» առարկաների մասին․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Հանրակրթության պետական չափորոշչում «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը ներկայանում է «Մայրենի» (1-6-րդ դասարաններ), «Հայոց լեզու» (7-12-րդ դասարաններ), «Գրականություն» (7-12-րդ դասարաններ) առարկաներով:

 

Հանրակրթության պետական չափորոշչով սահմանվում է, որ հայոց լեզվի և գրականության ուսուցումը պարտադիր է 1-12-րդ դասարաններում: Դրանց ուսումնասիրման նպատակը հայերենով գրագետ հաղորդակցվելու, բանավոր և գրավոր շարադրանք ստեղծելու, գրական և ոչ գրական տեքստեր վերլուծելու, տեքստից սովորածը սեփական խոսքի մեջ կիրառելու կարողությունների, ինչպես նաև լեզվամտածողության, ազգային արժեհամակարգի և ինքնության ձևավորումը և զարգացումն են: Մյուս կողմից՝ մայրենի լեզուն այլ առարկաներ, այդ թվում՝ օտար լեզուներ ուսումնասիրելու հիմնական միջոցն է:

1-6-րդ դասարաններում «Մայրենի» միասնացած (ինտեգրված) առարկան լուծում է տարբեր ուսումնական խնդիրներ՝ բանավոր և գրավոր հաղորդակցման, ընթերցանության, լեզվական և արժեքային համակարգերի ձևավորման ուղղությամբ: Մայրենիի դասավանդումը չափելի վերջնարդյունքների միջոցով նպաստում է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների ապահովմանը՝ հիմք ստեղծելով միջին դպրոցում ուսումնառությունը շարունակելու համար:

7-12-րդ դասարաններում հայոց լեզուն և գրականությունը ուսումնասիրվում են որպես առանձին առարկաներ: 7-9-րդ դասարաններում հայոց լեզվի՝ որպես առանձին առարկայի դասավանդման ընթացքում կարևորվում է քերականության ամբողջական և համակարգված ուսումնասիրումը: Ավագ դպրոցի 10-12-րդ դասարաններում հիմնական դպրոցում անցած նյութի պարուրաձև կրկնությանը զուգահեռ ուսուցանվում է ոճագիտություն, որը սովորողին հնարավորություն կտա կատարելագործել խոսք կազմելու կարողությունը՝ ճիշտ և գրագետ համադրելով լեզվաքերականական միավորները, կիրառելով հայոց լեզվի ոճական առանձնահատկությունները:

Հանրակրթական դպրոցում գրականության՝ որպես առանձին առարկայի ուսուցումն իրականացվում է 7-9-րդ դասարաններում: Միջին դպրոցում թեմաները բաժանված են ըստ գրական ժանրերի, որոնց տիրույթում պահպանված է հեղինակների ժամանակագրական հաջորդականությունը: Ավագ դպրոցում սովորողներն ուսումնասիրելու են հայ գրականություն, որը կառուցված է ժամանակագրական մեթոդով՝ որոշակի թեմատիկ միավորներով (մոդուլներով) ուսումնառության համար:

Հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարաններում գրականության ուսումնասիրությունը նպաստում է սովորողի՝ պատմական ժամանակաշրջանի, հեղինակների կենսագրության, տվյալ գրողի բերած նորության, հայ գրականության զարգացման վրա ունեցած ազդեցության, գրական սեռերի, ժանրերի, ժամանակաշրջանի հետ անմիջական կապի մասին պատկերացման ձևավորմանը: Գրական երկի ուսումնասիրությունը նպաստում է ստացած գիտելիքը սեփական խոսքով վերարտադրելու հմտությունների, վերլուծական և քննական կարողությունների, ինչպես նաև գրական ճաշակի ձևավորմանը, ազգային ինքնության ճանաչմանը և արժևորմանը:

 

Ի տարբերություն գործող չափորոշչի և ծրագրերի՝ առաջարկվող փաթեթում կատարվել են հետևյալ փոփոխությունները:

  • Ծրագրերը զգալի բեռնաթափվել են:
  • Մշակվել են չափելի վերջնարդյունքներ, որոնք միտված են հայ մարդու և քաղաքացու նկարագրի ձևավորման գործում հայոց լեզվի, գրականության (հայ գրականության) դերի ու նշանակության բարձրացմանը, ուսուցման գործնականությանը, հաղորդակցական, հետազոտական, ստեղծագործական կարողությունների և հմտությունների, լեզվամտածողության, պատկերավոր, քննական մտածողության զարգացմանը: Վերջնարդյունքները խմբավորված են «Հաղորդակցում», «Ընթերցանություն/Գրականություն», «Լեզվական համակարգ», «Ստեղծարարություն», «Ինքնություն» հասկացությունների շուրջ:
  • Շեշտադրվել են ուսուցչի ուղղորդմամբ սովորողի ինքնուրույն, հետազոտական աշխատանքը (նախագծային, մոդուլային ուսուցում), ուսուցչին տրվող ազատությունը, տարբերակված ուսուցումը:
  • Կարևորվել է վերառարկայական, միջառարկայական, ներառարկայական կապերի հաստատումը: Այդ առնչությունները կապահովեն գիտելիքի յուրացման խորությունը և բազմաշերտությունը, ինչպես նաև լայնությունը և ընդգրկունությունը:
  • Ընդգծվել են աշակերտի սովորելու կարողության ձևավորումը և զարգացումը՝ հիմքում ունենալով ողջ կյանքում սովորելու, զարգանալու, կատարելագործվելու պատրաստ հայ քաղաքացի կերտելու տեսլականը:

 

ՀՀ ԿԳՄՍՆ






Ավելին այստեղ․․․

դիտվել է 292 անգամ
Լրահոս
Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրին Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակում Այգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակ Չինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները