Ինչո՞ւ է հեռացել Փաշինյանի խորհրդականը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․  «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանը հայտարարեց, որ հեռանում է պաշտոնից։ Նա ռուսերենով մի հրաժեշտի խոսք է զետեղել ֆեյսբուքում, պատմելով, որ այն ուղղությունը, որտեղ ինքը խորհուրդներ էր տալիս՝ կորցրել է իր ակտուալությունը, բայց ամեն ինչ լավ է ընթանում, հիմա էլ՝ ինչպես ամենասկզբում, հավատում է Նիկոլ Փաշինյանին և այս կարգի այլ զեղումներ։

Նախկին կավեենշչիկ Արտաչոկը, փաստորեն, իր միսիան ավարտված է համարում, չնայած ոչ ոք չգիտի, թե նա ինչ խորհուրդներ է տվել վարչապետի խորհրդականի պաշտոնում։ Փոխարենը գիտենք, որ նա Հայկ Մարությանի մտերիմ ընկերն է և ժամանակին գրել ենք, որ որևէ կարգավիճակ չունենալով մասնակցում է քաղաքապետի մոտ տեղի ունեցող խորհրդակցություններին։

Իսկ միսիան ավարտվել է, քանի որ միակ գործը, որը նա արել է այս ընթացքում՝ Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետ կարգելն է եղել։ Նրա անմիջական և շատ ինտենսիվ ջանքերի շնորհիվ է ծագել Մարությանին քաղաքապետ կարգելու գաղափարը, նա է հարթել տարբեր դժվարություններ այդ ճանապարհին և հասել նրան, որ իր դերասան ընկերը զբաղեցնի Հայաստանի, կարելի է ասել, երրորդ պաշտոնը։

Իսկ այսօր, երբ ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձի ընտրությունը սխալ է եղել և Հայկ Մարությանը, որպես քաղաքապետ, ձախողված է, ուստի Արտաչոկն էլ այդ ձախողման մեջ ծանրակշիռ մասնակցություն ունի, եկել է ասպարեզը լքելու ճիշտ ժամը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Ավելին այստեղ․․․

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները