Ինչու էր Պավել Մանուկյանը տեղափոխվել վերակենդանացման բաճանմունք
«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում. նա սուր ինֆարկտ է տարել։ NEWS.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
«Պավել Մանուկյանը սուր ինֆարկտ է տարել, որի հետեւանքով թոքերի եւ երիկամների հետ խնդիր է առաջացել։ Այսօր կայուն ծանր է վիճակը։ Գիտակցությունը տեղն է։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է փաստաբանը։
Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 20-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատավարությանը Փոստանջյանը դատարանին ներկայացրեց բժշկական տեղեկանք, որտեղ նշված էր, որ Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է։