Հայաստանի եւ Արցախի անվտանգային մարտահրավերներն անբաժանելի են միմյանցից. Էդուարդ Մարտիրոսյանը՝ Արցախում


Դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այցի ընթացքում Է. Մարտիրոսյանին ընդունել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը: Քննարկվել են հայկական երկու պետությունների անվտանգությանն առնչվող, ինչպես նաեւ ՀՀ եւ ԱՀ ԱԱԾ կառույցների փոխհամագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:


Է. Մարտիրոսյանը մասնակցել է նաեւ ԱՀ ազգային անվտանգության ծառայության մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր նիստին, որին ներկա է եղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:

Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով ԱՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին՝ Է. Մարտիրոսյանն իր ելույթում նշել է. «Արցախի պետականության հիմքերի, սահմանադրական կարգի եւ անվտանգության պահապանը մեր ողջ ժողովուրդն է, բայց առաջին հերթին եւ առաջին շարքերում դուք եք, հարգելի գործընկերներ: Համոզված եմ, որ ձեր մասնագիտական բարձր որակները, հմտություններն ու կարողություններն այսուհետեւ եւս ծառայեցնելու եք առկա վտանգները չեզոքացնելու գործին, ինչը հաջողությամբ արել եք տասնամյակներ շարունակ:

ՀՀ եւ ԱՀ անվտանգային մարտահրավերներն անբաժանելի են միմյանցից, եւ մենք անելու ենք մեզանից կախված հնարավորն այդ անբաժանելի անվտանգությունն ամենաբարձր մակարդակով ապահովելու համար»:

Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների, ինչպես նաեւ մասնագիտական տոնի առթիվ Է. Մարտիրոսյանի հրամաններով ԱՀ ԱԱԾ ղեկավարը, տեղակալաները եւ մի շարք ծառայողներ պարգեւատրվել են մեդալներով, կրծքանշանով եւ արժեքավոր նվերով

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները