Ամուլսարի խնդիրն անլուծելի է կառավարության համար․ հանքը բացելու դեպքում այն կկորցնի «գաղափարական հեղափոխականների» հենարանը, չբացելու դեպքում կմնա «հեղափոխական զանգվածների» առջև մեն-մենակ․ Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում «Կառավարության անլուծելի մարտահրավերները» վերտառությամբ գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ գործող կառավարության առջև այսօր կան մարտահրավերներ, որոնք կարծես թե արդեն անլուծելի են։ Դանիելյանի գրառումը՝ ստորև․

«Ցանկացած կառավարության խնդիրն է դիմագրավել մարտահրավերներին ու գտնել դրանց լուծումներ։ Որքանով կարողանում է դա անել, այնքանով հաջողակ է, իսկ երբ դրանք իր համար դառնում են անլուծելի, ապա առաջանում է կառավարման ճգնաժամ՝ համապատասխան վախճանով։

Գործող կառավարության առջև այսօր կան մարտահրավերներ, որոնք կարծես թե արդեն անլուծելի են։ Որանք են դրանք․

- Ամուլսարի խնդիր։ Տնտեսական ճգնաժամի պատճառով տնտեսության հիմքը դարձել է հանքարդյունաբերությունն, որից կախված է բյուջեի համալրումը։ Հանքը բացելու դեպքում կառավարությունն ամբողջապես կկորցնի «գաղափարական հեղափոխականների» հենարանը, հայտնվելով «հակահեղափոխականների» ողորմածության առջև, իսկ չբացելու դեպքում տնտեսական ծանր վիճակի պատճառով մնալու է ընչազուրկ «հեղափոխական լայն զանգվածների» առջև մեն-մենակ։ Այս մարտահրավերը կառավարության համար անլուծելի է։

- Կադրային հարցը նույնպես անլուծելի է այս կառավարության համար։ «Ազնիվ քարպինջների» վրա կառուցված կադրային մարտավարությունն, որը պետք է «Նոր Հայաստան» կառուցման հիմքը հանդիսանար, նույնպես անլուծելի խնդիրներ է առաջացրել։ Վարկաբեկելով հին համակարգի հետ որևէ առնչություն ունեցող նախկին կադրերին՝ պետական ծառայողներին, կառավարությունը մասնագիտական ցածր պատրաստվածություն ունեցող, կամ առհասարակ պատրաստվածություն չունեցող կադրերի վրա հիմնվելով չի կարող արդյունքներ ցույց տալ։

Ավելին, «բարձր պրոֆեսիոնալ նոր կադրերին» հավատարմության և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար պարգևավճարներ շնորհելով լրացուցիչ ծանր բեռ են դրել բյուջեի վրա։ Քանի որ «վերադարձն անցյալին», այսինքն նախկին կադրերին կդիտարկվի որպես հեղափոխության դավաճանություն, ինչպես նաև կարող է պառլամենտական մեծամասնության փլուզմանը հանգեցնի, այս մարտահրավերը նույնպես անլուծելի է թվում։ Դրա վառ օրինակը ՍԴ նոր անդամներ որոնելու հետ կապված դժվարություններն են։

- Արտաքին քաղաքականությունը նույնպես փակուղում է։ Չստանալով Արևմուտքի «հեղափոխության» համար պարջևատրում՝ ներդրումների ու պետական գրանտների տեսքով, կառավարությունը մնացել է «հակահեղափոխական» Ռուսաստանի հույսին, ինչը «հեղափոխության» բրենդի համար իմիջային լուրջ հարված է, մյուս կողմից ենթադրում է որոշակի քաղաքական զիջումներ, ինչպիսին օրինակ Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքն է։ Նման «շնորհավորանքներ» մենք դեռ շատ ենք տեսնելու։ Սա նույնպես մի մարտահրավեր է, որի լուծումն այս կառավարությունը չունի։

- Ներդրումներ։ Մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ներդրումները ծավալը ձգտում է պատմական նվազագույնին։ Ըստ տրամաբանության, հիմնական հույսը պետք էր կապել Ռուսաստանի հայ մեծահարուսների և տեղական բիզնեսի «շնաձկների» հետ, սակայն նրանց, ըստ էության, այս կառավարությունը պատերազմ է հայտարարել, խոստանալով «վեթթինգ ու հակակոռուպցիոն գործողություններ», ինչը, բնականաբար, այդ դուռը նույնպես փակում է։ Այս մարտահրավերը նույնպես լուծում չունի»։

 

Շարունակություն...

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները