Հայաստանում առաջին յոթ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում է գրանցվել

Հայաստանում հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում է գրանցվել: Այս մասին են վկայում Հայաստանի Վիճակագրական կոմիտեի օպերատիվ տվյալները, որոնք հրապարակվել են այսօր՝ օգոստոսի 25-ին:

Հաշվետու ժամանակաշրջանի տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը, ըստ նախնական տվյալների, կազմել է 5,7%: Չնայած տարեկան ցուցանիշների անկմանը եւ մարտ-ապրիլ ամիսներին ցուցանիշների կտրուկ վատթարացմանը, մայիսից իրավիճակը սկսել է փոքր-ինչ կայունանալ: Այսպես, նշված ժամանակահատվաում տնտեսական ակտիվության ամսական ցուցանիշները, նախորդ ամիսների համեմատ, աճ են գրանցել: Հուլիս ամսվա արդյունքներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը, հունիսի համեմատ, աճել է 9,7%-ով: Այնուամենայնիվ, նախաճգնաժամային ցուցանիշներին առայժմ հասնել չի հաջողվում՝ 2019 թվականի հուլիսի համեմատ, այս տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները 10,2% անկում են գրանցում։

Օպերատիվ տվյալների համաձայն, հունվար-հուլիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 1,06 տրիլիոն դրամ, ինչը 1,3%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Անկման ցուցանիշներով ռեկորդակիր է դարձել շինարարության ոլորտը: Հաշվետու ժամանակահատվածում շինարարության ծավալները տարեկան կտրվածքով կրճատվել են 22,6%-ով՝ կազմելով 137,6 մլրդ դրամ: Նախորդ ամսվա համեմատ, հուլիսին Հայաստանում շինարարության ոլորտը գրանցել է 10,8% աճ, իսկ ծավալները կազմել են մոտ 31,8 միլիարդ դրամ:

Յոթ ամիսների արդյունքներով առեւտրի ոլորտը գրանցել է տարեկան ցուցանիշների անկում: Այսպես, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ անկումը կազմել է 11%, ծավալները կազմել են մոտ 1,52 տրիլիոն դրամ: Հուլիսին առեւտրի ոլորտի ծավալները կազմել են 255,3 մլրդ դրամ, ինչը 11,7%-ով ավելի է հունիսի ցուցանիշներից։

Սպասարկման ոլորտի անկումը հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 9,3%: Նույն ամիսներին ծավալները գերազանցել են 968,7 միլիարդ դրամը, իսկ հուլիսին կազմել են մոտ 139,8 միլիարդ դրամ՝ 0,9%-ով գերազանցելով հունիսի ցուցանիշները:

Շարունակություն...

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները