ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ինտելեկտուալ խաղ հայ երիտասարդների միջև (տեսանյութ, լուսանկարներ)

Օգոստոսի 23-ին, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ, Զապորոժիե քաղաքում` «Edison Space Co-working» կենտրոնում, տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ՝ «Arm Brain», Ուկրաինայի հայ երիտասարդ հավաքականների միջև, որին մասնակցում էին Կիևի, Չերկասի, Դնեպրի, Նիկոլաևի և Դոնեցկի թիմերը: Վիկտորինան ընդգրկում էր 5 կատեգորիայի հարցեր` կապված մշակույթի, կրոնի և պատմության հետ: Բոլոր թիմերը լավ արդյունքներ ցուցաբերեցին, բայց Կիևի, Չերկասի, Նիկոլաևի թիմերը դարձան խաղի 3 առաջատարները: Բոլոր թիմերն ստացան պատվոգրեր, գրքեր խաղի կազմակերպիչների կողմից: Առաջին տեղը զբաղեցրեց  Չերկասի թիմը` երիտասարդական կազմակերպության ղեկավար Ռոբերտ Ասլանյանի գլխավորությամբ, ով պատվավոր նվեր ստացավ Զապորոժիեյի հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանի կողմից: Վերջինս շատ ուրախ էր, որ երիտասարդ հայ սերունդը ակտիվություն է դրսևորում՝ մասնակցելով հայկական թեմատիկայով այսպիսի մտավոր խաղերին։ «Ընդհանուր առմամբ, նրանք մտավոր զարգացում են ապրում և ձգտում են նորանոր հաջողությունների: Մենք շարունակելու ենք օգնել մեր երիտասարդներին հետագայում նրանց համախմբելու և նրանց ազգային ինքնությունը պահպանելու հարցում»,-ասաց Արտաշես Սարգսյանը: Վիկտորինայից հետո հայկական եկեղեցու տարածքում սպասվում էր հյուրասիրություն բոլոր հյուրերի համար, որն ուղեկցվեց երաժշտական ​​ծրագրով և պարային վարպետության դասերով:

 
    
դիտվել է 20 անգամ
Լրահոս
Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ Վախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար
Ամենաընթերցվածները